Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

«Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլորովին էլ չի թաքցնում զանգվածային լրատվամիջոցների համար նոր սահմանափակումներ մտցնելու իր ցանկությունը։ Մեծամասամբ լրագրողներից կազմված այս իշխանությունը իր կառավարման հենց սկզբից էլ խնդիրներ ունեցել է մեդիայի հետ, իսկ այժմ այդ խնդիրները ավելի ու ավելի են սրվել։ Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Մինասյանը սահմանափակում է առաջարկել լրատվամիջոցների համար։

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Սուրեն Պապիկյանը դա «սուտ» է անվանել։ «Քանի որ այս հիբրիդային հարձակումներն ու խաղաղության դեմ ուղղված տարբեր նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ երբ լիազորված մարմինը հայտարարում է՝ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»,- առաջարկել է պատգամավորը։

Իսկ Պապիկյանը ոչ միայն համաձայնվել է այս պնդմանը, այլև առաջարկել է օրենքի նախագիծ մշակել։ Սա հերթական զսպման և սահմանափակման մեխանիզմ է դառնալու գործող իշխանությունների ձեռքին՝ ընդդեմ լրատվամիջոցների։ Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ նման վարքը վկայում է, որ փաշինյանական իշխանությունը ոչնչի առջև կանգ չի առնելու, իսկ նախկին լրագրողն էլ իր գործընկերներին սահմանափակելու, ազատ խոսքը ճնշելու համար նոր և վտանգավոր արկածախնդրության է գնալու։

Մոնիկա Կիրակոսյան