Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Մարտուն Գրիգորյան
Սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ, հարգելի հայրենակիցներ
Շուտով խորհրդարանական ընտրություններ են և այս օրերին կամաց-կամաց ձևավորվում են քաղաքական ուժերը և ներկայացնում իրենց տեսլականները։
Բնական է, շատերիդ հետաքրքրում է իմ դիրքորոշումը՝ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու եմ, թե՝ ոչ։
Բոլորս հիշում ենք, 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել եմ նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չպիտի ունենա։
Հավասարակշռված, համառ և անկոտրում պայքարի արդյունքում՝ բոլորս միասին հասանք նրան, որ ՔՊ-ն Գյումրիում չունեցավ իշխանություն։
Եվ այդ ճանապարհին՝ ես, ընտանիքս ու թիմակիցներս բավականին ծանր ու լուրջ փորձությունների միջով անցանք և շարունակում ենք անցնել։ Գյումրու ընտրությունները լավագույն օրինակն են այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ այլևս ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։
Սիրելի հայրենակիցներ, գյումրեցին իր օրինակով ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չկա, ընդամենը պետք է գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրությանը ու փոխել։
Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, բոլորդ գիտեք՝ ես և իմ թիմը գրեթե միշտ եղել ենք քաղաքական պայքարի մասնակիցը և այսօր բնական ու տրամաբանական է, որ ես պիտի մասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ով իր հսկայական փորձով՝ համախմբվածության, համերաշխության մթնոլորտ ստեղծելով, մեծ հնարավորություններով, անձնական կապերով եղել և կմնա բոլոր ժամանակների այն քաղաքական գործիչն ու բարերարը, ով մեր երկրի մեծ ու փոքր գյուղերի ու քաղաքների հոգսով ու խնդրով ապրող ընկեր է։
Հընթացս կներկայացնեմ ու կհիշեցնեմ Գագիկ Ծառուկյանի և իմ՝ տարիների համատեղ իրականացրած այն հսկայածավալ աշխատանքները, որոնք ուղղված էին շիրակցու և գյումրեցու կյանքի որակի բարելավմանը։
Առաջիկայում կխոսենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի դրույթներից, մասնավորապես, Շիրակի մարզին և Գյումրուն առնչվող ծրագրերից։
Առաջն Աստված։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...