Սամվել Կարապետյանը 25 միլիոն դոլար ներդրեց Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար. տեսանյութ
Սամվել Կարապետյանը Արցախի համար։ 2008 թ-ին Ստեփանակերտի հին քաղաքային հիվանդանոցի հարեւանությամբ սկսվեց բժշկական նոր կենտրոնի շինարարությունը։ 25 միլիոն դոլար ներդրեց Սամվել Կարապետյանը Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար։ Բժշկական նորագույն, ժամանակակից բուժախտորոշիչ եւ վիրաբուժական սարքավորումներով կահավորված համալիրը տարածաշրջանում եզակի էր։ Բացումը կատարվեց 2013 թվականին։
Բժշկական կենտրոնը կարող էր ընդունել մինչեւ 136 ստացիոնար հիվանդ ու մինչև Արցախի հանձնումը գերազանց ծառայում էր բնակչությանը։
Սամվել Կարապետյանի կառուցած բժշկական կենտրոնի դերն անգնահատելի էր հատկապես քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում։ Այդ ներդրման շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին։
Ստեփանակերտի հիվանդանոցը կրում էր բարերարի ծնողների Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անունը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...