Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Գյուղացին պիտի իր ապրանքը հեշտ վաճառի՝ տնից հեռու չգնալով, երկրով մեկ մթերման կայաններ կստեղծենք․ Նարեկ Կարապետյան

Մեր ծրագրով նախատեսում ենք ստեղծել մթերման կայաններ Հայաստանով մեկ, որը կօգնի հայ գյուղացուն իր աճեցրած ապրանքը  հեշտ վաճառել՝ իր տնից հեռու չգնալով։ Այս մասին, այսօր՝ մարտի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ ասուլիսը կազմակերպվել էր ջերմոցում։

«Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մեր գյուղացիները խնդիր են ունենում իրենց ապրանքը վաճառելու հարցում, և երկիրը չի կարողացել այսքան ժամանակ լուծել այդ խնդիրը։ Օրինակ, հարևան երկրներում հայկական գյուղմթերքի մեծ պահանջարկ կա, սակայն ՀՀ գյուղացին ապրանք արտադրելով չի կարողանում այն արտահանել, որովհետեւ չկա միջնորդ։ Մթերման կայանը կլինի այդ միջնորդը, որը կգնի, կպահեստավորի մթերքը և հետագայում կամ կարտահանի, կամ կվաճառի հայկական շուկայում։ Սա վերաբերում է թե բանջարեղենին, թե մրգերին, թե մսամթերքին»,–ասաց նա։

Նա շարունակեց. «Մենք գիտենք, որ Հայաստանը մսամթերքը ներմուծող երկիր է, չնայած, որ մեր գյուղերը պատրաստ են իրենք արտադրել այդ կարևոր կուլտուրան, բայց խնդիր ունենք մենք. մեր երկրում չկա վաճառքի ինստիտուտ, այսինքն, մարդիկ, եթե ունեն, օրինակ, ֆերմա, հնարավորություն չեն ունենում վաճառք իրականացնել Հայաստանում կամ Հայաստանի դուրս, որովհետև չկա լավ միջնորդ։  Լավ միջնորդը կլինի մթերման կայանը, որը շատ կարևոր օղակ է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար»։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի գյուղատնտեսությունը այս պահին վերջին ութ տարիների ընթացքում անկում է ապրել. «10% - ով մեր գյուղատնտեսության անկում է ապրել։ Մենք 2018 թվականիմակարդակի գյուղատնտեսություն արդեն չունենք, և գյուղատնտեսական այս տարվա բյուջեով պլանավորված ծախսերը գյուղատնտեսության ուղղությամբ նույնպես կրճատվել են»։