Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

10% գյուղատնտեսության անկում ունենք․ «Ուժեղ Հայաստան»-ը վստահեցնում է՝ մթերման կայանները կօգնեն գյուղացուն իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել

ՀՀ գյուղատնտեսությունը վերջին 8 տարիներին 10 տոկոսով անկում է ապրել. ջերմոցային տնտեսությունում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք 2018-ի մակարդակի գյուղատնտեսություն արդեն չունենք»,- ասաց Կարապետյանը և ներկայացրեց կուսակցության 5 քայլերից 4-րդ ծրագիրը։

«Մթերման կայաններ՝ Հայաստանով մեկ, որը կօգնի գյուղացուն  իր աճեցրած ապրանքը հեշտ  վաճառել՝ տնից հեռու չգնալով։ Հարևան երկրներում հայկական գյուղմթերքի մեծ պահանջարկ կա, սակայն ՀՀ գյուղացին, ապրանք արտադրելով, չի կարողանում արտահանել, քանի որ չկա միջնորդ։ Մթերման կայանը կլինի այդ միջնորդը, որը կօգնի, կպահեստավորի մթերքը, հետագայում կամ կարտահանի, կամ ՀՀ շուկաներում կվաճառի»,- ասաց նա և նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն մրգին ու բանջարեղենին, այլ նաև մսամթերքին, որը ՀՀ-ն հիմնականում ներկրում է, թեև ունի արտադրելու պոտենցիալ։