Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

«Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը այս իշխանությունների ձեռքին իրական մահակ է այսպես կոչված «նախկին թալանչիների» գլխին ու քաղաքական շահարկման առարկա՝ իրենց ընդդիմախոսների դեմ պայքարում։

Այս կասկածելի ու զարգացած երկրներում ոչ միանշանակ ընդունվող օրենքի հետևում, իրականում, բազմաթիվ խորշեր ու մութ անկյուններ են թաքնված։ Իրավապահ մարմինները՝ ի դեմս գլխավոր դատախազության, տասնյակ գործեր են հարուցում այս օրենքով, որոնցից շատերը կարճվում են անհասկանալի բացատրությամբ, ու այդ մասին չի բարձրաձայնվում ու չի հանրայնացվում։ Փոխարենը դատախազությունը պարբերաբար տարածում է այնպիսի հնչեղ անունների առնչվող գործերի վերաբերյալ հաղորդագրություններ, որ հետո դրանք դառնան քաղաքական շահարկման թեմա, իշխանականների համար ամբիոնից ելույթ ունենալու և նախկինների թալանի մասին խոսելու հերթական առիթ։ Օրինակ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Վարդան Հարությունյան ու այսպես տարբեր հնչեղ անուններ, որոնցով փորձում են «թալանի» տպավորություն ստեղծել։ Այն, որ կոռուպցիա և թալան եղել է նախկին շատ պաշտոնյաների կողմից, դա անվիճելի է։ Այն, որ կոռուպցիա և թալան կա նաև այսօր գործող շատ պաշտոնյաների կողմից, դա ևս անվիճելի է։ Բայց այս անձանց մեջ մարդիկ կան, որ վաղուց էին բիզնեսով զբաղվում, մարդ կա՝ մի տարի է ընդամենը պաշտոն զբաղեցրել, իսկ դրանից առաջ և հետո խոշոր բզինեսի մեջ է մշտապես գտնվել, բայց նրան ապօրինի հարստացման հսկայական մեղքեր են վերագրում, մարդ էլ կա՝ իսկապես պաշտոնի հաշվին է հարստացել ու այսպես շարունակ։ Այսինքն՝ քեյսերը տարբեր են, բայց «թալանչու» պիտակը բոլորին է փակցվում՝ առանց հաշվի առնելու բազմաթիվ նրբություններ։

Այս անձանց կողքին, սակայն, կան տասնյակ այլ անձինք, որոնք հանրությանը ոչինչ չասող անուններ են գուցե, բայց նրանք կա՛մ չեն վարկաբեկվում դատախազության հաղորդագրություններով ու դառնում «բոքսի տանձիկ» իշխանականների ձեռքին, կա՛մ նրանց գործերը անաղմուկ կարճվում են՝ բավարար փաստարկներ չունենալու հիմքով։ Եվ սա անարդարության ու անհավասարության զգացում է առաջացնում իրեն Ռոբին Հուդի տեղ դրած իրավապահ համակարգի նկատմամբ։ Ի վերջո, բազմաթիվ վարչության պետեր, բաժնի պետեր, կադաստրի պետեր, պետավտոտեսուչներ, մանր ու միջին մաքսավորներ, հարկայինի աշխատողներ, տարբեր նախարարների տեղակալներ, օգնական ու խորհրդականներ այնպես չէ, թե այս տարիներին բացառապես իրենց արդար քրտինքով և մի քանի հարյուր հազար դրամ չոր աշխատավարձով են հարստացել, միլիոնների կարողություն դիզել։ Պարզապես նրանց բախտը բերել է՝ իրենք աչքի ընկնող դեմքեր չեն, հանրությանը հայտնի չեն և ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունեն, կամ ունեն, բայց միայն իրենց տան անդամների համար։

Makaryan News-ը, հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաշվետվությության ու հրապարակված վիճակագրության վրա, որոշակի վերլուծություն է կատարել դատախազության կողմից այս տարիներին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հոդվածով հարուցված գործերի և դրանց ճակատագրի վերաբերյալ ու հետաքրքիր պատկեր է ստացել։

Այսպես, Գլխավոր դատախազության 2020-2024թթ․ հաշվետվության համաձայն՝ յուրաքանչյուր տարի Օրենքի 5-րդ հոդվածի հիմքերով տարբեր մարմիններից ստացված նյութերի հիման վրա կայացրել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումներ, որոնց պատկերը, ըստ տարիների, այսպիսին է․

— 2020թ․ 216 անձի մասով կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 83 որոշում
— 2021թ․ 40 անձի մասով կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 21 որոշում
— 2022թ․ կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 18 որոշում /թե քանի անձի է վերաբերում՝ հաշվետվությունից պարզ չէ/
— 2023թ․ կայացվել է 26 ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշում /թե քանի անձի է վերաբերում՝ հաշվետվությունից պարզ չէ/
— 2024թ․ կայացվել է 45 ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշում /թե քանի անձի է վերաբերում՝ հաշվետվությունից պարզ չէ/

Ընդհանուր կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 193 որոշում /դարձյալ պարզ չէ, թե քանի անձի է վերաբերում/
Նշված որոշումների գերակշիռ մասը կայացվել է` հիմք ընդունելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 50 մլն ՀՀ դրամ գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայությունը։ Այսինքն՝ այդ անձանց մասով դատախազությունը չի գտել որևէ տվյալ, որով կհիմնավորվեր, որ տվյալ պաշտոնյան 50 մլն դրամից ավելի ապօրինի ծագում ունեցող գույք կամ դրամական միջոցներ է ձեռք բերել։
2020թ․ հաշվետվությունից, օրինակ, պարզ չէ, թե 83 որոշումներից քանիսն է կայացվել Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով։ Նույնը 2021, 2022, 2023 և 2024 թթ․ մասով է։

Ընդհանուր այս չորս տարիների թվերը գումարելով՝ ստացվում է, որ 2020-2024թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով կայացվել առնվազն 72 որոշում, որոնցից որևէ մեկի մասով անգամ ընդհանուր բնույթի որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, թե ովքեր են այդ անձինք, ո՞ր պաշտոնատար անձանց մասով է իրականացվել գործընթաց և կայացվել ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումներ կամ, թե նշված գործընթացները Օրենքի 5-րդ հոդվածի ո՞ր հիմքով են նախաձեռնվել /քրեական գործի առկայությո՞ւն, թե՞ օպերատիվ հետախուզական միջոցառումներ/։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար Makaryan News-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որից ակնկալում ենք սպառիչ և հիմնավոր պատասխան։ Դատախազության պատասխանն ստանալուն պես՝ առանձին հոդվածով այն կհրապարակենք։