Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա
Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Սա Կիևի ռեժիմի մոլուցքն է։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Զելենսկու հայտարարությունները հատուկ ռազմական գործողության սկզբում, երբ նա ասաց, որ լավ գաղափար կլինի, որ Կիևի ռեժիմը ունենա միջուկային զենք։ Կիևի ռեժիմի հանցագործությունները Կուրսկի մարզում և Սուջայում կասկած չեն թողնում, որ նրան միջուկային զենք է պետք ոչ թե զսպման, այլ օգտագործման համար»,-ասել է Զախարովան։
Նրա կարծիքով, եվրոպացի ներկայացուցիչները հաշվի չեն առնում, որ բոլոր «իրենց ստեղծած հրեշները» հետագայում իրենց դեմ են դուրս եկել։
«Նրանք անընդհատ մոռանում են մեկ պարզ բան։ Պատմականորեն նրանց ստեղծած բոլոր հրեշները հետագայում իրենց դեմ են դուրս եկել և սպառնացել իրենց նախնիների գոյությանը։ Կասկած չկա, որ եթե Զելենսկին կամ Կիևի ռեժիմն ամբողջությամբ ձեռք բերեր միջուկային զենք, նրանք կօգտագործեին այն, այդ թվում՝ իրենց սեփական հովանավորների դեմ, պարզապես այն պատճառով, որ նրանց համար ավելի հեշտ կլիներ դրանցից գումար քամել», - կարծում է ԱԳՆ ներկայացուցիչը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի