Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Իրանը գնում է վա-բանկ

Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ ունի՝ Մոջթաբա Խամենեին, ով այս պաշտոնում փոխարինելու է իր հորը՝ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիին։ Նոր ղեկավարի ընտրության համար պատասխանատու Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 8-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության սուրբ համակարգի երրորդ գերագույն առաջնորդ է նշանակվել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին։ Որպես գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական և ռազմական հարցերում և կկրի գրեթե բռնապետական լիազորություններ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ սա թույլ և անընդունելի ընտրություն կլինի։ Al Jazeera-ի գնահատմամբ՝ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը որպես Իրանի գերագույն առաջնորդ լուրջ անհանգստություն է առաջացնում Պարսից ծոցի երկրների շրջանում։ Նշվում է, որ այս որոշումը Պարսից ծոցի երկրների համար, որոնք ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամեն օր ենթարկվում են իրանական հարձակումների, նշանակում է պատերազմական իրավիճակի փաստացի պահպանում։ Այլ թեկնածուների պայմաններում «Խամենեի» ազգանունով նոր հոգևոր գերագույն առաջնորդ ընտրելու որոշումը ոչ այլ ինչ է, քան մինչև վերջ գնալու պատրաստակամություն։

Մինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հայտարարում են օրերի, ապա և մի քանի շաբաթվա ռազմական գործողությունների մասին, իրանցիները պարզապես ցույց են տալիս իրենց վճռականությունը, որ մտադիր չեն որևէ կերպ հանձնվել և պայքարելու են մինչև վերջ։ Եվ Խամենեի ազգանունով նոր գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունը ապացուցում է այս հանգամանքը։

Ըստ էության, Իրանը թուլանալու, կապիտուլյացիայի որևէ նշույլ ցույց չի տալիս, որքան էլ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իսրայելը հայտարարում են, որ նոր հոգևոր գերագույն առաջնորդը լինելու է իրենց համար օրինական թիրախ։ ԱՄՆ նախագահն էլ հայտարարել էր, թե ինքը պետք է մասնակցություն ունենա Իրանի նոր առաջնորդի ընտրության հարցում։ Պարզ ասած՝ Թեհրանից նրան 3 մատի կոմբինացիա են ցույց տվել։ Սա, իհարկե, վտանգավոր հետևանքներ է ունենալու ողջ տարածաշրջանի համար, որը թաղվելու է նոր ու տևական պատերազմի մեջ։

Աննա Մարգարյան