Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը

Մինչ տարածաշրջանը եռում է, Փաշինյանը շարունակում է իր քարոզարշավը ուրախ ավտոբուսով։ Նախօրեին էլ Շիրակի մարզում նա հանդիպում է ունեցել իր կողմնակիցների հետ և հայտարարել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» նշաձողը 65 տոկոսն է։

Ավելին, հայտարարել է, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «հեղափոխություն.3»։ «Մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական ու մտածողության հեղափոխություն, 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը Հայաստանի ժողովրդին գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու, դնելու է զարգացման օրակարգի ռելսերի վրա», - ասել է Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է, թե Գյումրիում նույնիսկ 2018 թ․-ին հեղափոխություն չի եղել, և այնտեղ լինելու է «Հեղափոխություն.1»։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ օրերս հրապարակված հարցման արդյունքների՝ եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին կիրակի, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 24 տոկոսը։ 65 տոկոսի մասին հայտարարելով՝ Փաշինյանն ընդամենը հիմքեր է ստեղծում կեղծելու ընտրությունները։

Բնականաբար, առանց վարչական, ֆինանսական և քրեական ռեսուրսների մեկտեղման, ինչպես նաև ընտրությունների արդյունքներին կոշտ միջամտության, ընդդիմադիր հիմնական ուժերին պայքարից դուրս թողնելու՝ Փաշինյանին որևէ կերպ չի հաջողվի նույնիսկ մոտենալ իր նշած 65 տոկոսին։

Ըստ էության, այն, ինչ հայտարարում է Հայաստանի գործող իշխանության ղեկավարը, ոչ այլ ինչ է, քան հենց ընտրությունների կեղծումը նախապատրաստելու քայլեր, իսկ այդպիսի քարտ-բլանշ Փաշինյանին տվել են թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները, որոնք իրենց շահերն են պաշտպանում և երկակի ստանդարտներ կիրառելու հարցում որևէ նախապաշարմունք չունեն։

Սոնա Գալստյան