Ի՞նչ հիվանդություններ կարող են փոխանցվել տնային կենդանիներից
Որոշել եք տանը կենդանի՞ պահել։ Իհարկե նրանք լավ ընկերներ են և որոշումն էլ ինքնին լավն է, սակայն մինչ այդ քայլին գնալը մտածեք` արդյոք կարող եք այնպես անել, որ չառաջանան այս հիվանդությունները՝
1. Սալմոնելա հիվանդությունը ախտահարում է աղեստամոքսային համակարգը: Ինքը կենդանին, որը վարակված է այս բակտերիայով, կարող է և հիվանդության ախտանիշներ չունենալ, սակայն մարդու օրգանիզմում հայտնված այս բակտերիան փորլուծություն, սրտխառնոց, բարձր ջերմություն, ինչպես նաև մի շարք այլ ախտանիշներ է առաջացնում:
2. Տոկսոպլազմոզ հիվանդության հարուցիչն է Toxoplasma gondii-ն՝ աշխարհում ամենատարածված մակաբույծներից մեկը:
Ուժեղ իմունիտետով մարդը կարող և չզգալ վարակումը, սակայն թույլ իմունիտետով մարդկանց, հղի կանանց և փոքր երեխաների դեպքում հիվանդությունը շատ վտանգավոր է: Հայտնվելով հղի կնոջ օրգանիզմում՝ այն կարող է լուրջ վնաս հասցնել պտղին, ինչից հետո երեխայի մոտ հնարավոր են դեֆեկտներ:
3. Որքին հիվանդությամբ հիմնականում վարակվում են կատուներից և շներից: Հիվանդության պատճառը սնկի տեսակն է, որի պատճառով մաշկի վրա կարմիր բծեր են ի հայտ գալիս:
Հիվանդությունը շատ վարակիչ է և վարակվելու համար հերիք է ընդամենը շոյել հիվանդ կենդանուն կամ դիպչել նրա վերքերին: Սակայն կարևոր է նշել, որ այս հիվանդությունները կարելի է կանխարգելել պատվաստման, ինչպես նաև կենդանու ճիշտ խնամքի միջոցով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից