Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից»

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարությունը իսկական նվեր է դարձել Նիկոլ Փաշինյանի համար և մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում որոշել են նոր շոու իրականացնել՝ ընդհուպ նաև ձերբակալելով Վիտալի Բալասանյանին։ Գեներալը Երևանում կայացած պատարագից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանը պետք է լինի միութենական կազմում, ինչպես եղել է 100 տարի առաջ։ «Աշխարհի քաղաքական քարտեզը մոտ ժամանակներս փոխվելու է և մենք պետք է մեր քաղաքականությունն ուղղենք դեպի հարավ՝ սերտ հարաբերություններ պահպանելով Իրանի հետ, ինչպես նաև գտնվենք միութենական կազմում, որը նման կլինի հարյուր տարի առաջ գոյություն ունեցած միավորմանը՝ ԽՍՀՄ-ին»,- ասել էր Բալասանյանը։ Դրան անմիջապես հետևեցին քպական պատգամավորների և պաշտոնյաների հայտարարությունները, վիրավորանքերը Բալասանյանը հասցեին։

Բնականաբար, առաջին բանը, որ հիշեցին, Բալասանյանի արած մի հայտարարությունն էր, թե աջակցում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Իշխանությունն այսօր Բալասանյանից որևէ վտանգ չի զգում, փոխարենը զգում է Սամվել Կարապետյանից, և Բալասանյանի այս «նվերը» չէին կարող չօգտագործել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը երեկ հավաքել է վարչության մի քանի անդամների, նրանց հետ քննարկել, թե ինչ կարող են անել։ Հիշեցրել են, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս ձերբակալել էին նման մի հայտարարության պատճառով և առաջարկել են նույնը իրականացնել նաև Սամվել Բալասանյանի նկատմամբ։ Եվ այդ ամենը անել տեսախցիկների ուղեկցությամբ՝ հնարավորինս ավելի մեծ հնչեղություն հաղորդելու համար։

Զուր չէ, որ փաշինյանական իշխանությունը իր կռվաններից մեկը հայտարարել է իր ինքնիշխանությունը, և այդ խոսույթը ևս չարաշահում է հնարավորինս շատ՝ իր մրցակիցներին էլ մեղադրելով Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելու մեջ։ Այն, որ Հայաստանում ինքնիշխանությունը նվազել է հենց փաշինյանական իշխանության օրոք, բնականաբար, չեն խոսում։ 

Աննա Մադաթյան