Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ստեղծված մթնոլորտը, մեղմ ասած, «լարված» կարելի է բնորոշել։ Մինչ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են իրենց ուրախ ավտոբուսով և նախընտրական քարոզչությամբ տպավորություն ստեղծել, թե իշխանության մոտ գործերը բավական լավ են ընթանում, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, իրավիճակն ամենևին էլ հանդարտ չէ։ Ու դա է վկայում հենց նույն այդ ավտոբուսում ստեղծված իրավիճակը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ուղիղ եթերներն ու տարածված բեմադրված տեսանյութերը չհաշված, Փաշինյանը այդ ավտոբուսում իրեն չափազանց մեկուսացված է պահում, շատ քչերի հետ է շփվում, և հիմնականում նստում է ոչ թե ավտոբուսի սկզբնամասում՝ Ալեն Սիմոնյանի հետ, այլ վերջում, Վիլեն Գաբրիելյանի, Սերգեյ Բագրատյանի և այլոց հետ, ընդ որում հիմնական ժամանակն անցկացնում է հեռախոսի մեջ, և կուսակիցների հետ առանձնապես չի էլ շփվում։
Ըստ քպականների, Փաշինյանի այս տրամադրության անկումը սկսվել է Աննա Հակոբյանի հետ ամուսնալուծությունից հետո, իսկ այդ ամուսնալուծությունը հետևանքներ է ունեցել ոչ միայն Փաշինյանի համար, այլ կուսակցության ներսում։
Շատերը չեն կարողանում հստակ հասկանալ իրենց հետագա ճակատագիրը։ Բանն այն է, որ «Քաղպայմանագրում» բազմաթիվ պաշտոնյաների ու պատգամավորների թիկունքում հենց Աննա Հակոբյանն է կանգնած եղել։ Եվ այժմ վերջիններս չգիտեն, թե իրենց ինչ ապագա է իրականում սպասվում, նույնիսկ եթե բավական բարձր տեղեր են զբաղեցրել ՔՊ նախընտրական ցուցակում։
Ստեղծված իրավիճակը տարածվում է նաև քպական շարքերի վրա, որոշ կառույցներ ամբողջական կազմերով դուրս են եկել «Քաղաքացիական պայմանագրից», հատկապես ընտրական ցուցակի ընտրություններից հետո, երբ տեղական որոշ ազդեցիկ դեմքեր հանգրվանել են ընտրացուցակի ոչ անցողիկ տեղերում։ ՔՊ-ում նաև լուրջ վախ կա ընդդիմությունից, և այժմ շատերը փորձելու են կամուրջներ ստեղծել ընդդիմադիր ուժերի հետ, փորձելով իրենց ծառայությունները առաջարկել նրանց՝ իշխանափոխությունից հետո սեփական անվտանգությունը ապահովագրելու համար։
Ինգա Հովսեփյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...