Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար

Ցեղասպանության հուշահամալիր թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին արտադրել են դիմում գրել և հեռանալ։ Վերջինս առայժմ մեկնաբանություններ չի արել, իսկ ԿԳՄՍՆ-ն մտադիր է այդ պաշտոնում նշանակել Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանին։ Թեև պաշտոնական բացատրություն չկա, բայց հուշահամալիրի աշխատակիցները վստահ են՝ պատճառը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն է։

Գզոյանն անձամբ է ուղեկցել Վենս ամուսիններին, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերի կողքով անցնելիս պատմել է այդ արյունոտ իրադարձությունների, նաև արցախյան պատերազմի մասին։ Հյուրերին փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։ Ի դեպ, թանգարան-ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ էլ ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ Արցախ է գրված։ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանը դժգոհություն էր հայտնել, խոսքի վերջում ասել. «Տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ՝ տեղի չունենային, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է»:

Ասում են՝ Փաշինյանն է ԿԳՄՍ նախարարին հրահանգել հեռացնել հուշահամալիրի տնօրենին, հակառակ դեպքում կհեռացնեն նախարարին։ Ժաննա Անդրեասյանն էլ, բնականաբար, նախընտրել է հեռացնել տնօրենին։ «Արցախ» բառը վաղու արդեն դուրս է մղվել իշխող ուժի լեքսիկոնից, քպականներն էլ ամեն կերպ զեղչում են այդ տեղանունը, պետական գերատեսչություններին էլ պարտադրում օգտագործել միայն «Ղարաբաղ» բառը, քանի որ այդպես է ցանկանում Ադրբեջանի իշխանությունը։ Ալիևի նախանձախնդիր վերաբերմունքն այդ հարցում հայտնի է, իսկ խամաճիկ իշխանությունը չի ցանկանում խնդիրներ ունենալ։ 

Նունե Կիրակոսյան