Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ակնհայտից էլ ակնհայտ է, որ, այսպես կոչված, «նախկինացավը» հանրության որոշակի մասին հանգիստ չի տալիս: Ավելին, այս հարցը հանգիստ չի տալիս քաղաքական որոշակի ուժերի: Ու, նկատենք, խոսքը տվյալ դեպքում ՔՊ-ի կամ Փաշինյանին կցակողված սատելիտների մասին չէ միայն: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: «Նախկինացավը» նրանց քարոզչական սնուցիչներից ու «բոբո»-ներից մեկն է: Եվ հենց իրենք էլ այն հղկել, փաթեթավորել ու նետել են դաշտ:
Տվյալ դեպքում, խոսելով «նախկինացավի» մասին, նկատի ունենք ոչ իշխանական, ավելին՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կամ այդպես դիրքավորված որոշ ուժերի, շրջանակների, անհատների: Առհասարակ, «նախկինների» թեման, այս կամ այն ուժի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, առավել ևս՝ ընտրություններին մասնակցելը թույլ տալ-չտալու մասին հայտարարությունները, ինչպես ասում են, «նիկոլականության» ուղիղ դրսևորումներ են։ Դրանք Փաշինյանի սատելիտենց, նրան կցված ուժերի թեմաներն են և, ընդհանրապես, նշանակում են իշխանությունների ու «կիցերի» ջրաղացին ուղղակի ջուր լցնել։
Առավել հետաքրքիր է, որ այդ թեմաները շրջանառում են հենց «նախկինները», ասենք՝ նախկինում պաշտոններ ունեցողները, Փաշինյանի նախկին թիմակիցները, որոնք այսօր դիրաքավորվել են որպես թունդ ընդդիմադիր, և այլն: Տրամաբանությունը հասկանալի է. եթե հիմնական ընդդիմադիր ուժերը չմասնակցեն ընտրություններին, ապա ցանկացած քաղաքական միավոր, եթե նույնիսկ մի «Գազելի» նստատեղերի չափ կուսակցական կամ աջակից ունի, կարող է մինչև մի 4 տոկոս ձայն հավաքելու հնարավորություն ունենալ: Դե, առնվազն կարող է հավակնել նման «բարձունքի»: Նման այն մրցույթներին, երբ երեք մասնակիցների պարագայում պատվավոր երրորդ հորիզոնականն ես զբաղեցնում, այսինքն՝ բրոնզե մեդալակիր ես, էլի...
Մի խոսքով, առաջիկա ամիսներին երկու կարևոր հանգամանք կարող է դառնալ լակմուսի թուղթ ընդդիմադիր դիրքավորված ուժերի համար. նախ՝ որքանով են նրանք շահարկում «նախկինների» թեման, երկրորդ՝ որքանով են զերծ մնում այլ ընդդիմադիր ուժերի վրա «քարպրանոցիից», թեկուզ՝ շա՜տ «բարի նպատակներով»: Չէ, քննադատությունից որևէ մեկը չի կարող ապահովագրված լինել, սակայն այս փուլում առաջնային պետք է լինի այն հարցը, թե ընդդիմադիր դիրքավորված ուժերը ի՞նչ նպատակ են իրենց առջև դնում՝ պայքարելու գործող իշխանությունների դե՞մ, ինչը քաղաքագիտական կանոններով բնական է ընդդիմության համար, թե՞ պայքարելու այլ ընդդիմադիրների դեմ՝ մի քանի հազար ձայն ավելի ստանալու հույսով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...