Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուները

ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերով

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ուշագրավ բացահայտման մասին է հայտնել՝ նշելով, որ հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ է սկսվել՝ ազգությամբ հայերի, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ։ Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications»-ը 2026թ. մարտի 2-ին ամերիկյան ԶԼՄ-ների խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին և վարկաբեկել դրա գործունեությունը։ Այդ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Apollo Strategic Communications»-ի մայր ընկերությանը՝ «RSK Group»-ին է պատկանում «Azerbaijan Environment and Technology Centre Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում։

«Ցավալին այն է, որ ադրբեջանական ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը, «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փայլանը»,- նշել են ANCA-ից։ Ավելի ուշ X-ի իր միկրոբլոգում Կարո Փայլանը հրաժարվել է այդ արշավին մասնակցելուց։

Պատմաբան Նժդեհ Հովսեփյանն էլ կտրականապես հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները. «Տեղեկացնում եմ, որ ես չեմ ճանաչում հաղորդագրության մեջ հիշատակվող կազմակերպություններից որևէ մեկին կամ դրանց աշխատակիցներին և երբևէ որևէ մեկի հետ՝ հայ թե օտարազգի, չեմ ունեցել Հայ դատի մասին որևէ քննարկում, որը կարող է թեկուզ թեթևակի նմանվել նրան, ինչ գրված է «բացահայտման» մեջ»։ Իր հերթին գրել է Մարիա Կարապետյանը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին չհավատալու հիմքեր չկան. այդ կառույցը տասնամյակներով պայքարում է Հայկական հարցի համար և ունի բավական մեծ հեղինակություն։ Չենք ցանկանում խախտել նաև «մեղադրվողների» անմեղության կանխավարկածը։

Բայց այս տեղեկությունը չափազանց լուրջ է՝ այն անուշադրության մատնելու համար։ Հարկավոր են հստակ ապացույցներ և տվյալներ, քանի որ տեղեկությունն ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է ներկայացնում։

Սոնա Գալստյան