Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը

Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների շարքում բնակարանային հարցը շարունակում է մնալ ամենազգայուններից մեկը։ Երիտասարդ ընտանիքների համար սեփական տուն ձեռք բերելը հաճախ վերածվում է երկար տարիների դժվարին նպատակի, իսկ բնակարանի բարձր գներն ու սահմանափակ եկամուտները շատերի համար այդ երազանքը դարձնում են գրեթե անհասանելի։ Այս ֆոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հինգերորդ կետը՝ 20 հազար մատչելի բնակարան կառուցելու նախաձեռնությունը, ներկայացվում է որպես համակարգային լուծում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսության, այլև երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա։

Առաջարկվող ծրագիրը նախատեսում է պետական աջակցությամբ իրականացնել բնակարանաշինության լայնածավալ նախագիծ, որի նպատակն է բնակարանային խնդիրը հասանելի դարձնել հազարավոր ընտանիքների համար։ Այն գերազանցում է սովորական շինարարական ծրագրի սահմանները և դիտարկվում է որպես երկարաժամկետ ներդրում երկրի զարգացման մեջ։

Ծրագրի իրականացման մեխանիզմը հիմնված է պետություն–մասնավոր հատված համագործակցության վրա։ Նախատեսվում է, որ կառուցապատողներին տրամադրվելու են անվճար հողատարածքներ և անհրաժեշտ կոմունիկացիաներ՝ գազ, էլեկտրաէներգիա և ենթակառուցվածքներ։ Փոխարենը կառուցվող բնակարանների մի մասը փոխանցվելու է պետությանը, որը դրանք քաղաքացիներին կառաջարկի արտոնյալ պայմաններով կամ ֆիքսված մատչելի գներով։ Բացի այդ, գնորդների համար նախատեսվում է հարկային վերադարձի համակարգ, ինչը թույլ կտա բնակարան ձեռք բերել շուկայականից զգալիորեն ավելի մատչելի գնով։

Այս մոտեցումը կարող է միաժամանակ խթանել մի քանի կարևոր ուղղություն։ Նախ՝ այն ակտիվացնելու է շինարարական ոլորտը, որը տնտեսության կարևոր շարժիչներից մեկն է։ Նոր նախագծերը կներգրավեն ներդրումներ, կստեղծեն աշխատատեղեր և կզարգացնեն հարակից ոլորտները՝ շինանյութերի արտադրությունից մինչև ծառայությունների շուկա։ Երկրորդ՝ մատչելի բնակարանների ավելացումը կարող է նպաստել սոցիալական կայունությանը և նվազեցնել արտագաղթի ռիսկերը, հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերջին շրջանում շարունակում է հանրությանը ներկայացնել իր տնտեսական ծրագրերը՝ տարբեր համայնքներում կազմակերպելով իրազեկման հանդիպումներ և քննարկումներ։ Կուսակցության ներկայացուցիչները ընդգծում են, որ իրենց առաջարկած ծրագրերի նպատակը տնտեսության համակարգային զարգացումն է և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է, որ անվտանգության և կայունության հիմքում առաջին հերթին տնտեսական ուժն է։ Նրա խոսքով՝ առանց զարգացած տնտեսության հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունն ու կայուն խաղաղությունը։ Նարեկ Կարապետյանը նշում է, որ ծրագրի առանցքային ուղղություններից են նոր աշխատատեղերի ստեղծումը, փոքր բիզնեսի խթանումը, գյուղատնտեսության աջակցությունը և մատչելի բժշկության ապահովումը։

Նրա ներկայացմամբ՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնած տնտեսական ծրագրով նախատեսվում է ստեղծել երեք հարյուր հազար նոր աշխատատեղ, փոքր բիզնեսի համար սահմանել զրոյական հարկային դրույքաչափ, գյուղական համայնքներում ստեղծել մթերման կայանների ցանց, ինչպես նաև լուծել բնակարանային խնդիրը՝ կառուցելով քսան հազար մատչելի բնակարան։ Ըստ նրա՝ ուժեղ տնտեսությունը կարող է դառնալ այն հիմքը, որի վրա հնարավոր կլինի կառուցել անվտանգ և կայուն պետություն։

Այսպիսով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագիրը ներկայացվում է որպես բազմաշերտ նախաձեռնությունների ամբողջություն, որի նպատակն է լուծել երկրի հիմնական սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ծրագրի հեղինակները համոզված են, որ տնտեսության զարգացումն ու սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված գործընթացներ են, և միայն համապարփակ մոտեցմամբ կարելի է ապահովել Հայաստանի կայուն առաջընթացը։ Սամվել Կարապետյանի թիմը հայտարարում է, որ պատրաստ է ներկայացնել իրական քայլեր՝ երկրի տնտեսական վիճակը բարելավելու և քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու ։