Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան

Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ ՀՀ-ում ամեն ինչ որոշվում է ոչ թե օրենքի շրջանակում, այլ մի մարդու կամայական որոշումների արդյունքում։ Այս մասին կառավարության դիմաց ի աջակցություն քաղբանտարկյալ, բարերար Սամվել Կարապետյանի կազմակերպած ակցիայի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։   

«Հայաստանի բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ, ու այս ամենը խոսում է մի բանի մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում և վախենալով մարդկանցից, վախենալով իր աթոռը կորցնելուց՝ զրկում է մարդկանց խոսելու իրավունքից։ 

ՀՀ-ում 86 օր հետո չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ, սա մենք վստահեցնում ենք։ Հունիսի 8-ից հետո ՀՀ քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում, որտեղ հարգված են լինելու մարդու բոլոր իրավունքները, որտեղ մարդիկ չեն դատապարտվելու իրենց կարծիքը արտահայտելու համար, որտեղ ոչ ոք իրավունք չի ունենալու նսեմացնել Հայ Առաքելական եկեղեցին և մեր հոգևոր այրերի պատիվն ու արժանապատվությունը։ 

Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր»։