Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

«Հայաստանի բանտերը լեցուն են քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ ու այս ամենը խոսում է  մի բանի մասին, որ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ  Արթուր Միքայելյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից։

«Հայաստանում 86 օր հետո չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ։  Սա մենք վստահեցնում ենք։

Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում, որտեղ հարգված է լինելու մարդու բոլոր հիմնարար իրավունքները, մարդիկ չեն դատապարտվելու իրենց կարծիքն արտահայտելու համար, որտեղ ոչ ոք իրավունք չի ունենալու նսեմացնել Հայ Առաքեական եկեղեցին և մեր հոգևոր հայրերի պատիվն ու արժանապատվությունը։

Փորքիկ խմբակի և Հայաստանի վերջին 8 տարվա դառն իրականության պատմությանը մնացել է ընդամենը 86 օր»,- ասաց Ա.Միքայելյանը։

Կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը հարցադրումներ արեց, թե ինչո՞ւ հնարավորություն չեն տալիս Սամվել Կարապետյանին, որպեսզի հայ ժողովրդի համար ստեղծի 300 հազար աշխատատեղ, ինչու հնարավորություն չեն տալիս, որպեսզի Սամվել Կարապետյանը հնարավորություն տա երիտասարդներին ձեռք բներել մատչելի բնակարաններ։

«Պարզ է, որովհետև այս իշխանությունները չեն սպասարկում Հայաստանի շահերը։ Այն ամենը, ինչը միտված է Հայաստանի զարգացմանը, բարգավաճմանը, հակասում է այսօրվա իշխանության նպատակներին։ Ամենակարևորը՝ այս փոքրիկ խմբակի ղեկավարն, իր վախերից ելնելով, շարունակում է այն բոլոր խիզախ, ազատության խոսքից օգտվել ցանկացող մարդկանց փակի տակ պահել, այդ թվում Սամվել Կարապետյանին, հոգևոր հայրերին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին. սա ոչ այլ ինչ է, քան վախի դրսևորում։ Այս վախի մթնոլորտում փորձում են մարդկանց պահել, համոզել, որ ոչ մի բան մեզնից կախված չէ, ոչինչ փոխել չենք կարող։ Իսկ մենք ասում ենք՝ այս ամենին  մնացել են հաշված օրեր։ Ուժեղ Հայաստան լինելու է և Հայաստանը լինելու է ուժեղ։

Ազատություն Սամվել Կարապետյանին»,- կառավարության դիմաց ասաց Ա.Հովսեփյանը։

Ս.Կարապետյանւ աջակիցներն իրենց հետ խորհրդանշական նվեր են բերել Նիկոլ Փաշինյանին՝ հեռախոս։

«Օրեր առաջ Փաշինյանի մտքով անցել էր և որոշեց Սամվել Կարապետյանին նվիրել հեռախոս, որպեսզի կապ հաստատի ժողովրդի հետ։ Այս անգամ էլ ինքը խաբեց, նա չկատարեց իր խոստումը, մինչ օրս նվերը չի հասել Սամվել Կարապետյանին, չնայած Սամվել Կարապետյանը դրա կարիք չունի, երբ ժողովրդի հետ խոսելու հնարավորություն ունենա, անպայման կխոսի։  Մենք ենք նրա անունից խոսում ժողովրդի հետ։

Բերել ենք հեռախոսը, որի միջոցով հնարավոր չէ կեղծ լուրեր տարածել, ատելության քարոզ տարածել, ազգը պառակտել, ընտանիքների մեջ թշնամություն մտցնել։ Այս հեռախոսը բլոկելու է նման խոսույթը»,- ասաց Ա. Միքայելյանը։

Հիշեցնենք՝ «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում այս պահին համաժամանակյա բողոքի ակցիաներ են ընթանում։  

Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում կառավարության,  դատախազության և քննչական կոմիտեի շենքերի առջև։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Իսկ երեկվանից Սամվել Կարապետյանի  աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով։