Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Փաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը

Հայաստանի նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Կառավարության նիստից հետո այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Պատճառաբանությունը, որ բերել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ցնցող է։ «Ասեմ ինչու, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Մենք չենք կարող կոնֆլիկտի տրամաբանությամբ գնալ և անկախ պետություն կառուցել»,– հայտարարել է Փաշինյանը` ավելացնելով, որ իր համար անընդունելի է, երբ մասնակցում է պատարագի, որի ժամանակ տեքստից շեղվում են և հղում են անում Արցախի Հանրապետությանը։

Նրա գնահատմամբ` սա նշանակում է կոնֆլիկտ, և ամեն նման նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ։ «Երբ ամեն անգամ խորանից կամ որևիցե ամբիոնից ասում են Արցախի Հանրապետություն, դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Ու ամեն անգամ նման դեպքերում էլ Ադրբեջանն իր խոսույթն է զարգացնում…Երբ ասում են վերադարձ, ի՞նչ վերադարձի մասին է խոսքը…Կա՞ փախստականների վերադարձի թեմա, Ադրբեջանն էլ ամեն անգամ նույն թեման է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալով` բախվելու են իրար ու դառնան պատերազմ»,– ասել է նա։

Օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Սահմանադրության տեքստի նախագիծը մարտին կհրապարակվի։ «Տեքստը գրեթե պատրաստ է։ Տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ լինեն փոփոխության համար։ Այսինքն, բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ»,-ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ դեռ չի քննարկվել և պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը. «2-րդ և 3-րդ գլուխները միավորել ենք՝ դարձնելով մեկ գլուխ, որը նշանակում է, որ պետության պոզիտիվ պարտականությունը պաշտպանելն է քաղաքացիների իրավունքները. Պետությունը ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել»,-ասել էր Սրբուհի Գալյանը։ Նախարարը հավելել էր, որ սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա։

Որոշում, ինչպես պարզվեց կա և այն կանխատեսելի էր ի սկզբանե։ Փաշինյանը Ադրբեջանի քիմքին հաճո Սահմանադրություն է գրում, որը, իհարկե, անցնելու որևէ շանս չունի, եթե գործող իշխանությունը տոտալ կեղծիքներ ու լցոնումներ չանի՝ հանրաքվեի համար անհրաժեշտ 50 տոկոս+1 մասնակցություն ցուցադրելու համար։ Իր այս հայտարարությամբ Փաշինյանը անև հերթական անգամ ազդակ է հղում Ադրբեջանին, որ կատարում է նրա կամքը։

Էլեն Միքայելյան