Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Վիդեո

405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասին

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում տեսանյութ է տարածել, որում իր կարծիքն է ներկայացնում, թե ինչու է Մեսրոպ Մաշտոցը առաջինը թարգմանել Աստվածաշնչի Գիրք Առակացի առաջին նախադասությունը. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները…»:

«Ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ կտորից սկսել Մեսրոպ Մաշտոցը հայերեն նոր տեքստի ստեղծումը:

Շատ եմ մտածել այդ մասին, և իմ եզրակացությունն այն է, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին: Եվ մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով և մտածելով, մեր ճանապարհը շարունակենք այնպես, ինչպես պետք է շարունակենք, որպեսզի հետագայում «Ողբամ քեզ, Հայո՛ց աշխարհ»-ը չգրվի»,- ասել է նա: