Հարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր Կամենդատյան
Հարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից։ Ուշադիր կարդացեք թէ իշխանություն կոչեցյալ քպ ինչպես է ձեզ զրկելու հացից։Բա ձեզ պետք զրկեն, որ իրենք պարգև ստանան։
Սա անսպահովության ճանաչման նոր կսրգն է, որը կիրառվելու է 2026 թվ հուլիսի մեկից։Մոտ օրերին մանրամասն ձեզ կներկայացնեմ այս թալանը։
39. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող հետևյալ գործոնները (այսուհետ՝ բացառող գործոն)՝
1) 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի (ՀՀ-ում հաշվառված և համարանիշ ունեցող) առկայությունը կամ եթե ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 12000 ՀՀ դրամը․
2) անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողից) առկայությունը, եթե՝
ա․ մարզային բնակավայրերում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 4200 ՀՀ դրամը.
բ․ Երևան քաղաքում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 12000 ՀՀ դրամը․
գ միաժամանակ մարզային բնակավայրերում և Երևան քաղաքում առկա անշարժ գույքերի գույքահարկի (հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 12000 ՀՀ դրամը․
3) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը, մասնավորապես, եթե ընտանիքի անդամը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ում վարձու աշխատողներից առնվազն մեկը չի հանդիսանում ընտանիքի անդամ կամ ընտանիքի որևէ անդամի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված որևէ առևտրային կազմակերպության հիմնադիր, իսկ սահմանափակ պատասխանատվության, բաց բաժնետիրական, փակ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ նաև մասնակից կամ բաժնետեր լինելու հանգամանքը․
4) ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային վճարը՝ նախորդող ամսվա ընթացքում ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը․
5) տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառման սահմանաչափը գերազանցելու հանգամանքը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
w = 90 կՎտ.ժամ + 20 կՎտ . ժամ x n, որտեղ n-ն ընտանիքի փաստացի անդամների թիվն է.
6) նախորդող 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման միջին ամսական սահմանաչափը գերազանցելու հանգամանքը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
w = 600 խոր․մ․ + 110 խոր․մ․ x n, որտեղ n-ն ընտանիքի փաստացի անդամների թիվն է.
7) վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը.
ընտանիքի բոլոր անդամների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) համաձայն՝ նախորդ տարվա համար հայտարարագրած բոլոր եկամուտների 1/12-ը՝ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքի եռապատիկը գերազանցելու հանգամանքը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ