Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատումը շարունակում է արձագանքներ առաջացնել հանրային և քաղաքական դաշտում։ Տեղի ունեցածին անդրադարձել է նաև «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ հայտարարելով, որ այս դեպքը իր համար «կարմիր գիծ» է։

Թաթոյանը նշել է, որ թանգարանի տնօրենը պաշտոնից ազատվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարբեր տարիներին հայերի նկատմամբ իրականացված ջարդերի մասին տեղեկություններ և նրան փոխանցվել են գրքեր՝ Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ, պրոֆեսիոնալ միջավայր, պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ աշխատանքից ազատում վարչապետի անձնական ցուցումով»,– ընդգծել է նա։

Թաթոյանի խոսքով՝ իշխանությունը տեղի ունեցածը փորձել է ներկայացնել որպես «պրովոկացիա» և «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն», սակայն նման գնահատականը չի կարող ընդունելի լինել։ Նրա համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը արտաքին քաղաքականություն իրականացնող կառույց չէ, և նրա հիմնական առաքելությունը պատմական հիշողության պահպանումն ու փոխանցումն է։

«Թանգարանի առաքելությունը հենց հիշողություն պահպանելն ու փոխանցելն է։ Հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա կամ խաղաղության խոչընդոտ»,– նշել է նա։

Թաթոյանը նաև ընդգծել է, որ այս իրավիճակում խոսքը միայն մեկ պաշտոնյայի ճակատագրի մասին չէ։ Նրա խոսքով՝ խնդիրը ավելի խորն է և վերաբերում է պետական ինստիտուտների անկախությանը, մասնագիտական միջավայրի պաշտպանությանը և երկրում իրավունքների ու ազատությունների պահպանմանը։

«Այստեղ է ինձ համար կարմիր գիծը։ Պետք է անհնար լինեն այնպիսի իրավիճակներ, երբ թանգարանի տնօրենին կարող են ազատել աշխատանքից միայն այն պատճառով, որ նա պրոֆեսիոնալ է և հայրենասեր»,– նշել է նա։

Քաղաքական գործիչը նաև անդրադարձել է Հայաստանի եվրոպական ուղղությանը՝ ընդգծելով, որ իրական եվրոպական արժեքները չեն սկսվում արտաքին քաղաքական հարթակներում, այլ ձևավորվում են երկրի ներսում՝ պետական կառույցների անկախությամբ և ազգային հիշողության նկատմամբ հարգանքով։

Թաթոյանի խոսքով՝ դեպի Եվրոպա ճանապարհը կարող է լինել արժանապատիվ և կարճ միայն այն դեպքում, երբ երկրի ղեկավարությունը գիտակցի, որ եվրոպական արժեքները սկսվում են հենց Հայաստանում՝ Երևանում, այդ թվում նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Նրա գնահատմամբ՝ պատմական հիշողությունը և ազգային արժանապատվությունը չեն կարող դառնալ քաղաքական հաշվարկների կամ արտաքին հարաբերությունների պատանդ, քանի որ դրանք պետականության հիմքերից են։