Արևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում
Արևմտամետ կուսակցությունները վերջնականապես հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Մեր տեղեկություններով, վերջին շրջանում ինտենսիվ բանակցություններ են գնացել, նույնիսկ ԵՄ դեսպանատներից ու իշխանական շրջանակներից են փորձել միջամտել, որպեսզի «Հանրապետությունն» ու «Հանուն հանրապետության»-ը գան ընդհանուր հայտարարի, սակայն Արամ Զավենի Սարգսյանը «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ» և կտրականապես հրաժարվում է իր կուսակցության ցուցակում ներգրավել թե՛ Արման Բաբաջանյանին ու իր կուսակիցներին, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, երկու կուսակցությունների միջև սև կատու վաղուց է անցել՝ դեռ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների օրերից, երբ Լևոն Բարսեղյանի գլխավորած «Եվրաքվե»-ի ողջ ֆինանսավորումն իրականացրել է միայն Արման Բաբաջանյանը։
Վաղարաշապատի ընտրություններում էլ Բաբաջանյանն ու իր կուսակցությունը ոչ ֆինանսական, ոչ քաղաքական որևէ աջակցություն չեն ցուցաբերել «Հանրապետություն» կուսակցությանը։ Եվ այժմ գրեթե անհնար է դարձել, որ երկու կուսակցությունները մեկ ցուցակով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Արդյունքում ԵՄ-ից հատկացված գումարներից միայն չնչին մասնաբաժին են հատկացնելու «Հանուն հանրապետության» կուսակցությանը, որի ընտրական ցուցակում նաև քաղհասարակության ներկայացուցիչներ կլինեն։
Արամ Սարգսյանը վստահ է, որ իրենց կհաջողվի հաղթահարել 4 տոկոսի շեմը։ Վաղարշապատում, հիշեցնենք, կուսակցությունը 3,9 տոկոս էր հավաքել։ Սպարապետի եղբայրը կարծում է, թե փոքր խմբակցություն կարող է ունենալ, իսկ այլ արևմտամետների իր հետ խորհրդարան չի ցանկանում տանել։
Տաթևիկ Բադալյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի