Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում

Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցի վերջում Փաշինյանը հանդիպում է ունեցել կուսակցության ներկայացուցիչների հետ՝ հայտարարելով, թե իր հետևությունն այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալն առավել քան իրատեսական է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։

«Մենք այս երկու օրվա ընթացքում ամենաշատը լսել ենք խաղաղության մասին։ Ես որևէ կասկած չունեմ, որ 2026թ.-ի հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը։ Ի հայտ է գալիս նաև անսպասելի համախոհների բազմահազարանոց բանակ. դրանք մեր երեխաներն են, ովքեր ամեն օր իրենց տներից իրենց ընտանիքների սերն են բերում մեզ և մեր սերը հետ են տանում իրենց ընտանիքներ։ 2026թ.-ի հունիսի 7-ին հաղթելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»,- ասել է Փաշինյանը։

Ցանկացած տրամաբանության ու փաստարկի համաձայն՝ Փաշինյանին չի հաջողվելու սահմանադրական մեծամասնություն ստանալ, նույնիսկ մեծամասնություն ստանալն է լուրջ հարցականի տակ։ Բայց Փաշինյանն այսպիսի հայտարարություններով փորձում է տոտալ ընտրակեղծիքների համար նախադրյալ ստեղծել։ Որ գործող իշխանությունները բնավ մտադիր չեն ազնիվ մեթոդներով պայքարել ընդդիմության դեմ, պարզ է յուրաքանչյուրին։

Ընդ որում, խորհրդարանական առաջիկա ընտրություններին գործի են դրվելու ոչ միայն ավանդական ընտրակեղծիքները, այլև այսպես կոչված «մոլդովական սցենարը», երբ ընդդիմադիր հիմնական ուժերին տարբեր պատճառաբանություններով դուրս թողնեն ընտրություններից։ Բայց նույնիսկ այդ դեպքում իշխանության հաղթանակը երաշխավորված համարել չի կարելի, իսկ փողոցային պայքարն ավելի լայն դրսևորումներ է ստանալու։ Իշխանությունն, իհարկե, դա հասկանում է և ակտիվ պատրաստվում ուժային զարգացումներին։ Հարց է, թե ինչի՞ է պատրաստ ընդդիմությունը։

Աննա Մարգարյան