Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից

Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Հայաստանի գործող իշխանություններից։ Հիշեցնենք, պատերազմը սկսելուց հետո միայն 2 օր անց Փաշինյանը ցավակցեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ։ Թեպետ նոր հոգևոր առաջնորդի նշանակումից անմիջապես հետո շնորհավորեց, բայց և, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իրանի իշխանությունները լուրջ դժգոհություն ունեն կապված գործող կապված Փաշինյանի վարքի հետ։ Հայաստանը չեզոքություն է պահպանում պատերազմում, նաև ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, հրաժարվում է օգնություն ուղարկել Իրան։

Հիշեցնենք, մարտի 10–ին Ադրբեջանը Իրան էր ուղարկել 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 4 տոննա խմելու ջուր, թեյ և 2 տոննա դեղորայք։ Ընդ որում, այդ ամենը Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցից հետո, առավել ևս, որ Նախիջևանում էլ խնդիրներ էին ծագել իրանական անօդաչու հարվածից հետո։ Մարտի 12–ին էլ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն էր տրանսպորտային ինքնաթիռով մարդասիրական օգնություն հասցրել Ադրբեջան՝ Իրանին փոխանցելու համար։ 13 տոննա դեղորայքը փոխանցել էր Իրանի կառավարության ներկայացուցիչներին և մեքենաներով ուղարկվել Իրան։

Թեպետ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարում է, թե Իրանը կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ և ստացել է բազմաթիվ աջակցություններ, ինչպես մարդասիրական, այնպես էլ քաղաքացիների փոխադրման հարցում, իրականում սա ընդամենը դիվանագիտական ձևակերպում է։ Հայաստանը որևէ օգնություն առայժմ չի ուղարկել, թեպետ, ըստ մեր աղբյուրի, խոսակցություններ և առաջարկներ եղել են։ Ամեն դեպքում, պատերազմից հետո Իրանի իշխանությունները չեն մոռանալու որևէ հարևանի վարքը, և Հայաստանի իշխանություններին էլ հիշեցնելու են իրենց արածը։

Մոնիկա Կիրակոսյան