Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ գործող իշխանությունների վարքը կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ էժան վրեժխնդրություն։ Տեր-Պետրոսյանը վաղուց է հրաժարվել Փաշինյանից, Հայ ազգային կոնգրեսն էլ դարձել է Փաշինյանի գլխավոր քննադատներից մեկը, բայց օրերս տեղի ունեցած համագումարը, որում Տեր-Պետրոսյանը բավականին կոշտ, կարճ գնահատական էր տվել իշխանություններին՝ նշելով, որ իշխանափոխությունից հետո լուրջ վերափոխում է լինելու Հայաստանում, իսկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ կրկին կոչ էր արել համախմբվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, գործող իշխանությունները անցել են մանր և էժանագին վրեժխնդրության։ Նախօրեին առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը հայտնել էր, որ 24 ժամից ավելի Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկված են, և սա իրականացվել է հենց իշխանությունների հրահանգով։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» ավելի ուշ հայտարարեց, թե առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են «Յուվենթուս» ֆուտբոլային ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող ընկերության գործողությունների պատճառով։ Իբր առանց ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման կազմակերպությունը ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից՝ ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը։ Ջուր է լցվել, և խափանվել է մի քանի բաժանորդների էլեկտրամատակարարումը։ Փաշինյանական իշխանությունը վերջին շրջանում բավականին շատ հեքիաթներ է փորձում հորինել՝ բոլորն էլ մեկը մյուսից անհավատալի և անհասկանալի։
Առաջին նախագահը գործող իշխանությունների քաղաքական հակառակորդն է, բայց անկախ ամեն ինչից նաև հանրապետության առաջին նախագահն է, և վերջինիս նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս սեփական երկրի պատմության նկատմամբ փաշինյանական իշխանությունների վերաբերմունքը։ Եվ այս իշխանության վարքը որևէ տրամաբանական գծում չի տեղավորվում, զուրկ է տղամարդկությունից, տրամաբանությունից և բարոյականության որևէ նշույլից։
Իհարկե, իշխանությունները կփորձեն համոզել, թե իրենք որևէ մեղք չունեն, մեղավորը ինչ-որ կառուցապատող ընկերություն է, բայց 24 ժամից ավելի առաջին նախագահին և նրա գրասենյակը թողնելով առանց էլեկտրամատակարարման՝ Փաշինյանի իշխանությունը ապացուցում է իր էժանությունը։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...