Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան

Մենք ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպայակազմը ոգևորող է, ոչ թե պարտադրող, այնպիսի բանակ, որտեղ ծառայելը պատիվ է և հպարտություն, այս մասին Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն»  անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:

Նա շեշտեց, որ ուզում են կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր: Միքայելյանի խոսքով՝ այդ ճանապարհն ունի երեք հենասյուն՝ պատիվ, պատասխանատվություն և արժանապատվություն:

«Այսօր կա մեկ խնդիր. զինծառայողն իր ծառայությունն իրականացնում է սոցիալական և ֆինանսական անորոշության պայմաններում, իսկ ծառայությունից հետո շատ երիտասարդներ տուն են վերադառնում առանց հստակ կրթական, մասնագիտական և բնակարանային հեռանկարների: Սա միայն սոցիալական հարց չէ, այլ նաև՝ ազգային անվտանգային»,- հավելեց նա: