Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից

«Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ղարաբաղից տեղահանվածների համար երևանամերձ համայնքներում տուն ձեռք բերելու սերտիֆիկատի գումարը 3 միլիոնից կդառնա 4 մլն դրամ։ Նրան տեղեկացրել են, որ Աշտարակում Ղարաբաղից տեղահանված շատ ընտանիքներ կան, բայց քչերն են սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել, քանի որ համայնքում բնակարանների գները բարձր են, և մարդիկ չեն կարողանում 3 մլն դրամով անշարժ գույք ձեռք բերել։

Ըստ այդմ՝ քաղաքացին հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է Աշտարակ համայնքում հաստատվածների համար ևս սերտիֆիկատի գումարը դառնա 4 մլն դրամ, այնպես, ինչպես Էջմիածնում արվեց։ Փաշինյանն արձագանքել է՝ հարցի հետ կապված ընդհանուր մթնոլորտից տեղյակ են, և որ հարցի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաև ԱՍՀ նախարարն ու ՀՀ փոխվարչապետը՝ նշելով, որ այդ մասով պետք է որոշում կայացնել։ «Մենք առաջիկայում որոշում կկայացնենք, և երևանամերձ մարզերի համար (3 միլիոնը երևանամերձ համայնքներին է վերաբերում, ճի՞շտ է, Երևանին սահմանակից համայնքներին), որտեղ 3 մլն է, կդարձնենք 4 մլն։ Սա է մեր որոշումը, առաջիկայում դե յուրե որոշումը կկայացնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը Երևանին չի վերաբերում, քանի որ նպատակ կա ծրագրերը մաքսիմալ ուղղորդել մարզեր։ Խորհրդարանական ընտրություններից առաջ նման որոշում կայացնելը կարող է ընդամենը մեկ բան նշանակել։

Ու փաշինյանական իշխանությունն էլ հավակնում է տեղահանված արցախցիների որոշ մասի ձայներին և փորձում այս կերպ կաշառել նրանց։ Սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառք, ընդ որում, եթե գործող իշխանությունները, ընդդիմության ամեն մի խոստումից կախվելով, հայտարարում են, թե ընդդիմությունը ընտրակաշառքներ է պատրաստում, իրենք դա անում են պետական բյուջեի հաշվին։ Այն, ինչ կարող էին անել 1 տարի, 2 տարի առաջ, փաստացի անում են ընտրություններից առաջ, որպեսզի դա ներկայացնեն հենց ընտրակաշառք։ Բնականաբար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրավապահները նման հարցերում չեն շտապելու, որևէ վարույթ չեն հարուցելու, իշխող ուժի գրանցումը չեն մերժելու՝ ի տարբերություն ընդդիմության, որի ամեն մի քայլը դիտարկվում է մանրադիտակով։

Սոնա Գալստյան