Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծել է ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցը։ Այնտեղ հատուկ տեղ է հատկացված Հայաստանին։ Որպես դրական առաջընթաց նշելով խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը՝ ԱՄՆ հետախուզական համայնքը, սակայն, վտանգներ է տեսնում։ «Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։

Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող ձևակերպում։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ»։ Որ նոր Սահմանադրության ընդունումը խնդրահարույց է, վաղուց հասկացել են նաև ՀՀ գործող իշխանությունները, այլապես չէին որոշի հանրաքվեն առանձին անցկացնել՝ խորհրդարանական ընտրություններից հետո։ Հիմնական խնդիրը, իհարկե, նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելն է, իսկ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կտրականապես դեմ է այս զիջմանը։

Փաշինյանն այսօր էլ՝ կառավարության նիստից հետո հայտարարել է, թե Անկախության հռչակագրի և մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, մեր ներքին օրակարգի հարց է։ «Դա անհրաժեշտ է՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար»,- ասել է նա և հավելել. «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում՝ կախվածության հռչակագիր է։ Եվ ես առաջիկայում գուցե նաև տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամենը»։ Իշխանությունն այժմ խնդիր ունի ամեն գնով համոզելու հասարակությանը, որ Սահմանադրության ընդունումն անհրաժեշտություն է, հակառակը՝ նոր պատերազմի սկիզբ կարող է դառնալ։ Իսկ դրա համար նախ հարկավոր է, որ Փաշինյանը ու իր թիմը նախ հաղթեն խորհրդարանական ընտրություններում, այն էլ՝ սահմանադրական մեծամասնություն ստանալով։ Դա արդեն ֆանտաստիկայի ժանրից է։

Տաթևիկ Բադալյան