Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը

Երեկ Երևան է այցելել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ով արդեն հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, այլ պաշտոնյաների հետ։ Ընդ որում, հենց Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում է հայտարարել, թե Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։

Նրա խոսքով՝ որոշ չարամիտ դերակատարներ փորձում են խաթարել ժողովրդավարական գործընթացները մի շարք եվրոպական երկրներում՝ կիբեռհարձակումների, ապատեղեկատվական արշավների միջոցով։ Այս համատեքստում Կոսը հիշատակեց հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ «Մենք այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»,- ասել է Կոսը։

Դեկտեմբերին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը Բրյուսելում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում հայտարարել էր, թե 12 միլիոն եվրո են հատկացնելու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոսը երեկ խոստացել է շատ ավելին փոխանցել, բայց ոչ հրապարակային, նաև համապատասխան խմբեր ուղարկել՝ իբր Ռուսաստանից բխող սպառնալիքների դեմ պայքարելու համար։

Հայաստանի իշխանությունները ավելի վաղ Եվրամիության ներկայացուցիչներին հայտնել էին, թե հատկացվող գումարը չափազանց քիչ է այդ սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Իհարկե, Եվրամիությունում էլ հրաշալի հասկանում են, որ գումարների մեծ մասը փոշիացվելու է Փաշինյանի և նրա թիմի կողմից, բայց և այս պահին ընտրել են ամեն գնով ռուսական ազդեցությունը չեզոքացնելու ռազմավարություն, ուստի խաղալու են Փաշինյանի խաղը, առավել ևս, որ երկուսի շահերն էլ համընկնում են։ Առաջիկայում Եվրամիությունից այլ հայտարարություններ կհնչեն ընդդեմ Ռուսաստանի և հայաստանյան ընդդիմության։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Արևմուտքը իր խաղադրույքն ամբողջությամբ դրել է Նիկոլ Փաշինյանի վրա և որևէ երկակի ստանդարտի առջև կանգ չի առնելու։

Աննա Մարգարյան