Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Փաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան գործող իշխանությունների ներկայացուցիչներն ու, հատկապես, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կորցնում են իրենց ինքնատիրապետումը։ Ակնհայտորեն վախենալով ընդդիմադիր դաշտի խոշորացման միտումներից և ցուցադրելով իր վախերը երեք քաղաքական միավորների ակտիվացումից՝ Փաշինյանն անցել է նրանց սադրելու գործողություններին։

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախ հայտարարել է, թե այդ կուսակցությունները և շրջանակները դեմ են խաղաղությանը և անխուսափելի պատերազմ են ուզում բերել՝ ծանր հետևանքներով, ապա և անցել է վիրավորելուն և սադրելուն։ Դրանից հետո էլ մի քանի տեսանյութեր է տարածել իր սոցիալական ցանցերում՝ իբր ծաղրելով ընդդիմադիր առաջնորդները առաջնորդների ֆիզիկական և մտավոր ընդունակությունները։

Այս գործողություններով Փաշինյանը ցանկանում է ընդդիմությանը ներքաշել իրեն հոգեհարազատ դաշտ, որտեղ նա անգերազանցելի է։ Բարեբախտաբար, ընդդիմության և, հատկապես, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները շատ արագ հասկացան Նիկոլ Փաշինյանի այս մարտավարության բոլոր նրբությունները և հրաժարվեցին նրան իր իսկ բառապաշարով պատասխանելու գայթակղությունից, ավելի քաղաքակիրթ եղանակներով արձագանքեցին Փաշինյանի հայտարարություններին։ Գործող իշխանության ամբողջ նպատակը մեկն է՝ հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք շատ ավելի ուժեղ են, քան ընդդիմությունը, իսկ այլ հնարավորություններ չունենալով՝ իշխանությունը փորձելու է ընդդիմությանը ներքաշել իրեն հոգեհարազատ, ցածր դիսկուրսի մակարդակ, որտեղ, բնականաբար, շատ ավելի ուժեղ են իշխանության դիրքերը, քան ընդդիմության։

Իսկ Փաշինյանի այս հայտարարություններին արժե պատասխանել ոչ թե իր իսկ բառապաշարով, այլ քաղաքակիրթ, լավ հաշվարկված հայտարարություններով, որպեսզի ժողովուրդն իրքր տեսնի, թե ով ով է և ինչ բարոյական ու քաղաքական արժեքների կրող։

Սոնա Գալստյան