Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան»

Վրաց ուղղափառ եկեղեցին հատուկ հրավեր է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը։ Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին ասել է, թե Ամենայն Հայոց կաթողիկոսն ուզում է գալ, մտերիմ, պատմական հարաբերություններ ուներ վրաց պատրիարքի հետ։ «Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան, կգա»,- ասել է վրացի բարձրաստիճան հոգևորականը։

Մայր Աթոռից պարզաբանում են՝ Հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը դեռ հստակ չէ։ Գարեգին Բ-ն մեղադրյալի կարգավիճակ ունի, նրան արգելված է լքել երկիրը, իսկ որպեսզի նա կարողանա մասնակցել Իլյա 2-րդի հուղարկավորությանը, հարկ է, որ դատարանը համապատասխան որոշում կայացնի։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հակված չէ թույլատրել, որ կաթողիկոսը մեկնի Վրաստան։ Երեկ նա հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Ինքը՝ Փաշինյանը զանգահարել է Վրաստանի վարչապետին, ցավակցություններ հայտնել, բայց Գարեգին Բ-ի մասին՝ լրագրողների տված հարցին ի պատասխան գռեհիկ արձագանք է արել. «Ես Գարեգին, ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկոս»։ Եթե Հայաստանի գործող իշխանությունները կրկին Ամենայն Հայոց կաթողիկոսին արգելեն մասնակցել Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի հուղարկավորության արարողությանը, հերթական խայտառակությունը կատարած կլինեն։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս հատել է բարոյականության բոլոր նորմերը, որևէ մեկը չի էլ կասկածում, բայց այս դեպքում հարցը նաև միջպետական խնդիր կարող է դառնալ, հատկապես Վրաստանի հետ, որը պատմական բարեկամական հարաբերություններ ունի մեր երկրի հետ։ Ընդ որում, հայ և վրաց եկեղեցիները բավական ջերմ հարաբերություններ ունեն։ Գարեգին Բ-ն էլ չափազանց մտերիմ էր Իլյա 2-րդի հետ։ Բնականաբար, Փաշինյանից լայնախոհություն ակնկալելու իմաստ ընդհանրապես չկա։

Այդ մարդը ոչնչի առջև կանգ չի առնում Հայ առաքելական եկեղեցուն և նրա հովվապետին վնասելու հարցում, ուստի և հարկավոր է մեծացնել ճնշումը գործող իշխանությունների վրա, որպեսզի նրանք թույլատրեն Գարեգին Բ-ի մեկնումը Վրաստան։ Առանց այն էլ չափազանց կարճ ժամանակ է մնացել. Իլյա 2-րդի հուղարկավորությունը կայանալու է արդեն մարտի 22-ին։

Տաթևիկ Բադալյան