Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Ակնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան

Առանձնապես ակնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը. «Տաշիր կապիտալի» հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի, ՀԷՑ-ի լիցենզիան վերականգնելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա հիշեցրեց, որ դատարանը մերժել էր կառավարչին և հանձնաժողովի նախագահին որպես վկա ներգրավելու միջնորդությունը․ «Ես պնդում եմ, որ նրանց ներկայությունն այստեղ անհրաժեշտ էր։ Մեկինը՝ իր պարտավորություններից և իրավունքներից դուրս հայտարարություններ կատարելու համար, երկրորդը՝ որպես կառավարիչ նշանակելու միանձնյա վարույթ հարուցող։ Այդ իսկ պատճառով առանձնապես ակնկալիք չունեմ»։

Ղազինյանը նշեց, որ գերակա շահ ճանաչելու հայտարարությունը ճանաչվել է անօրինական կառավարչի կողմից։

«Մինչև մայիսի 25-ը կլինի բանակցությունների փուլ, հետո նոր կգնա գերակա շահի»,- ասաց նա և նշեց, որ իրենք հակված չեն բանակցությունների՝ հաշվի առնելով արդեն կատարած առաջարկը։

«Այդտեղ բանակցությունների եզր ես չեմ տեսնում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է արբիտրաժային դատարանին, նշեց, որ այստեղ գործը դեռևս քննության փուլում է գտնվում․

«Համոզված եմ՝ այնտեղ զանգովի արդարություն չի գործելու, և արդարությունը հաղթելու է»։