Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

«Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են համոզել, որ, այսպես կոչված, «Թրամփի ուղին» լուրջ օգուտներ է բերելու Հայաստանին։ Մինչդեռ նույնիսկ ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականները չեն հավատում նման անհեթեթ հայտարարություններին։ The Hill պարբերականը գրում է, թե առևտրային ճանապարհը, որը հանձնվել է ԱՄՆ-ին 99 տարի վարձակալությամբ, անցնելու է Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանը միացնելով իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ և ելք բացելով Թուրքիայի, իսկ հետո՝ Եվրոպայի համար՝ շրջանցելով Իրանը և Ռուսաստանը։ Թեհրանը զգուշանում է, որ այդ միջանցքը կամրացնի Արևմուտքի և Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում՝ միաժամանակ Իրանը կտրելով Հայաստանից։

«ԱՄՆ-ը կարող է օգուտ քաղել Հարավային Կովկասում իր գործընկերության ընդլայնումից։ Սա նաև կամրապնդի Ադրբեջանի տնտեսական կապերը Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ, քանի որ երկիրը ձգտում է հեռանալ Իրանից և Ռուսաստանից։ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը կխթանի Ադրբեջանի տնտեսությունը՝ Թրամփի ծրագրած առևտրային միջանցքից ստացված շահույթի միջոցով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ավելի սերտ հարաբերությունները կթուլացնեն Իրանի և Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Թեհրանը բացահայտ դեմ է «Թրամփի ուղուն»։

The Hill պարբերականի այս արձանագրումը փաստում է՝ Հայաստանը վերածվելու է ընդամենը միջանցքի, որի հետ ոչ տարածաշրջանում, ոչ միջազգային ասպարեզում ոչ ոք հաշվի չի նստելու։ Իհարկե, Փաշինյանն ինքն էլ հասկանում է այդ փաստը, սակայն, հանուն սեփական իշխանության պահպանման, շարունակում է խաբել հանրությանը։

Տաթևիկ Բադալյան