Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով

Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ Կարապետյան

Հայաստանում եկեղեցին մեր ինքնության հիմնական հիմքերից մեկն է, անցյալ տարվա առաջին եռամսյակից սկսած՝ մեր վարչապետը սկսել է մի գործընթաց, որը նպատակ ունի վերահսկողություն հաստատել եկեղեցու նկատմամբ։ Այս մասին ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք ունենք ժողովրդավարական ավանդույթ։ Նա սկսել է հրապարակայնորեն վիրավորել Հայ եկեղեցու առաջնորդին՝ մի եկեղեցու, որն ունի երկրի բնակչության 93%-ի աջակցությունը, ինչպես նաև բազմաթիվ արքեպիսկոպոսների և քահանաների։

Նա նաև ասել է, որ իր սեռական օրգանը ցույց կտա եկեղեցու առաջնորդին։ Ես սա չեմ հորինում։ Նա մի եպիսկոպոսի ասել է. «Գնա, վերադարձիր քեռակնոջդ հետ քնելու»։ Նա նաև հոգևորականներին մեղադրել է, թե նրանք ունեն Bentley-ներ, երեք կին, չորս սիրուհի, և յուրաքանչյուր երկրում մեկ երեխա։ Իսկ նրա կինը հոգևորականներից մեկին անվանել է, մեջբերում եմ, «երկրի գլխավոր մանկապիղծներից մեկը» և «մոլագար այլասերվածներ», որոնք, ըստ նրա, թաքնվում են այլասերումների մեջ, պահեստներում և պահարաններում։

Սա խելագարություն է։

Եվ այս ամենից հետո մենք որևէ հստակ բացատրություն կամ հիմնավորում չլսեցինք՝ թե ինչու է նա այս ամենը անում։

Եվ Սամվել Կարապետյանը՝ իմ հորեղբայրը, սկսեց խոսել այս մասին։ Նա ասաց, որ դա անընդունելի է, ասաց, որ վարչապետը պետք է դադարեցնի դա։ Դուք կարդացիք այդ տեքստը, և դրանից հետո, երբ նա սա ասաց, չեմ կարող ասել՝ այդ պահին մեր վարչապետը հավասարակշռվա՞ծ վիճակում էր, թե՞ ոչ, բայց նա երեք ֆեյսբուքյան գրառում արեց՝ շատ վիրավորական գրառումներ, և հատուկ ջոկատայիններ ուղարկեց իմ հորեղբոր տուն։

Գիտեք, նա նաև ուրիշ շատ հետաքրքիր մեջբերումներ ունի։ Նա հատուկջոկատայիններ ուղարկեց մեր տուն, բայց քանի որ Սամվել Կարապետյանը ամենամեծ հայ բարերարն էր, հազարավոր ցուցարարներ եկան նրա տուն: Երբ նրանք հատուկջոկատայիններից հարցրին՝ արդյոք Սամվել Կարապետյանին ձերբակալելու հրաման ունե՞ն, հատուկջոկատայինները պատասխանեցին. «Օ՜, ոչ, կներեք, մենք նրան ձերբակալելու հրաման չունենք»: Եվ հետո, 10 ժամ անց, նրանք  ստացան համապատասխան հրամանը, իսկ դրանից ևս մոտ 10 ժամ անց ձերբակալեցին Սամվել Կարապետյանին»,–ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ Սամվել Կարապետյանը 6 ամիս գտնվում էր  ԿԳԲ–ի նկուղում, շատ, շատ փոքր սենյակում. «Այնտեղ ջեռուցման համակարգ չկա, տարվա ընթացքում ընդամենը երկու ամիս է, որ այնտեղ ջեռուցումն աշխատում է։ Նրանք իրավունք չունեն կապ պահպանել ընտանիքի անդամների հետ․ իրավունք ունեն միայն ամսական մեկ անգամ կապի, կամ օրական ընդամենը 5 րոպեանոց զանգի։

Նրան ձերբակալելուց հետո մարդիկ տարբեր քաղաքներից եկան, և Երևանում՝ մեր մայրաքաղաքում, մեծ ցույց տեղի ունեցավ։ Շատ մարդիկ էին հավաքվել, մենք բոլորս շատ հուզված էինք, սպասման մեջ էինք։ Ես էլ էի շատ հուզված, ինչպես և իմ բոլոր հայրենակիցները։

Մենք վստահ ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք վստահ ենք, որ դա անում ենք մեր արժեքների համար։ Մենք չենք զգում, որ ճնշված ենք։ Մեզ վրա ճնշում գործադրում են, բայց մենք չենք զգում մեզ ճնշված ի շնորհիվ մարդկանց աջակցության»,– ընդգծեց նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով, իշխանությունն ուզում է, որ Սամվել Կարապետյանը դուրս գա քաղաքականությունից, չպաշտպանի եկեղեցին, ուզում են, որ նա թողնի, որ իրենք կարողանան անել այն, ինչ ուզում են եկեղեցու հետ. «Բայց նա ասաց՝ ոչ։ Նա եղել է բանտում, հիմա գտնվում է տնային կալանքի տակ։ Բայց մենք մեր ճանապարհով ենք գնում և շարունակում ենք նրանց ասել «ոչ»։ Մենք պետք է կանգնեցնենք այս ամբողջ գործընթացը։ Պետք է ամբողջությամբ կանգնեցնենք, որովհետև դա վտանգի տակ կդնի մեր ժողովրդավարությունը։ Դա կարող է մեր երկիրը դարձնել նման հարևան երկրին, իսկ մենք չենք ուզում նմանվել նրանց։

Ինչպես ես եմ հասկանում, այստեղ երկու հիմնական խնդիր կա։ Առաջինը՝ նա փորձում է վերահսկողություն հաստատել եկեղեցու վրա՝ մի տեսակ կոմունիստական մեթոդներով։ Կարծես կոմունիստ առաջնորդ լինի, գիտեք։ Այսինքն՝ կոմունիստ առաջնորդ է, բայց այլ աշխարհաքաղաքական հայացքներով։ Նա վերահսկողություն է հաստատում եկեղեցու վրա, և նաև վերահսկողություն է հաստատում բիզնեսների վրա՝ իր կուսակցության անդամների միջոցով։ Այսպես՝ Հայաստանի ամենամեծ բիզնես կառույցներից մեկը՝ Հայփոստի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է վարչապետի կուսակցության անդամը։ Նույնը նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի դեպքում է՝ դրա տնօրենը նույնպես վարչապետի կուսակցության անդամ է»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքում Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ,Նարեկ Կարապետյանը դրական պատասխան է տվել. «Նա առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար։ Ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք, ընդդիմությունը առաջատար է, կառավարությունն ու վարչապետը դա գիտեն։

Նրանք կարող են ինձ ձերբակալել, կարող են ձերբակալել մեր կուսակցության բոլոր անդամներին, բայց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը չի ցանկանում, որ նա շարունակի լինել վարչապետ։ Մարդիկ ցանկանում են նոր առաջնորդություն։ Նրանք ուզում են տնտեսության վրա հիմնված առաջնորդություն, որը կլուծի երկարաժամկետ խաղաղության հարցը։

Նոր ղեկավարությունը պետք է կարողանա ապահովել խաղաղություն մեր տարածաշրջանում, բերել բարգավաճում, ստեղծել նոր հարաբերություններ նոր երկրների հետ, և սա է մեր հիմնական նպատակը։ Մեր հասարակությունը պատրաստ է դրան, սպասում է դրան։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս առաջնորդը կանգնած է ընտրության առաջ։ Կամ նա կգնա լիակատար ավտոկրատիայի ճանապարհով, որը, չեմ կարող ասել ինչպես, բայց չի կարող երկար շարունակվել՝ առանց հասարակության և ժողովրդի աջակցության։ Այդ դեպքում նա չի կարող լինել երկարաժամկետ առաջնորդ մեր երկրում։ Կամ նա թույլ կտա, որ մենք մասնակցենք ընտրություններին, ինքը ևս կմասնակցի ընտրություններին, և տեղի կունենա իշխանության փոփոխություն»։

Կարծում եմ՝ վարչապետը սկզբում կփորձի առաջին տարբերակը, բայց վերջում կհասկանա և կանցնի երկրորդին»։