Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Վիդեո

Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ)

 

Ադրբեջանի նախագահը միջազգային հարթակներից հայտարարում է, որ, իրենց պնդմամբ, շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի հեռացել է Հայաստանից և պետք է վերադառնա «իրենց բնօրրան»։ Զուգահեռաբար առաջ են քաշվում նաև այլ պահանջներ՝ փոխհատուցումներ, ռեպարացիաներ, ինչպես նաև 1988–1991 թվականների իրադարձությունների համար պատասխանատվության հարցեր, ներառյալ անհետ կորածների թեման։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել լայնածավալ իրավական գործընթացների նախաձեռնման՝ ուղղված տասնյակ հազարավոր հայերի դեմ։

 

Euromedia24-ի հետ զրույցում հայտարարել է ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ հավելելով, որ գործ ունենք ոչ թե Ադրբեջանի ցանկությունների, այլ հստակ ձևակերպված պահանջների հետ։ Ըստ Նահապետյանի՝ այս պահանջների առաջմղման հետևում կանգնած է նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական հիմնական դաշնակիցը՝ Թուրքիան, որի ներկայացուցիչները դրական են գնահատում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, իսկ մյուս կողմից նշում են, որ կան հարցեր, որոնք դեռ պետք է լուծում ստանան՝ կապված Ադրբեջանի պահանջների հետ։
Ինչ վերաբերվում է ՀՀ իշխանությունների վարած «աչքփակելու» քաղաքականությանը, որ որևէ կերպ չեն արձագանքում Բաքվից եկող սպառնալիքներին, Նահապետյանը՝ նկատում է՝ ժամանակագրությունը ցույց է տալիս, որ մի շարք առանցքային թեզեր առաջին անգամ հնչեցվել են հենց Ադրբեջանի նախագահի կողմից, և միայն դրանից հետո են հայտնվել հայկական քաղաքական օրակարգում։ Օրինակ՝ Հայաստանի անկախության հռչակագրի վերանայման թեման լայն քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ դրա մասին բարձրաձայնեց Ադրբեջանի ղեկավարը։

«Նույնը վերաբերում է նաև «փախստականների վերադարձի» թեզին, որը շրջանառության մեջ է դրվել դեռևս մինչև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները, երբ արցախցիները դեռ բնակվում էին Արցախում։ Սա վկայում է, որ այն անկախ քաղաքական գիծ է, այլ ոչ թե իրավիճակային պատասխան։ Հատկանշական է նաև «օդային միջանցքի» թեման։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ նման միջանցք արդեն գոյություն ունի և օգտագործվում է՝ կապելով Նախիջևանը Ադրբեջանի մյուս հատվածին։ Սակայն այս հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի կողմից հստակ արձագանքի բացակայությունը մտահոգիչ է։

Ընդհանուր առմամբ, նման հարցերում լռությունը հաճախ ընկալվում է որպես դիրքորոշման բացակայություն կամ նույնիսկ՝ լռելյայն համաձայնություն, ինչը կարող է խթանել նոր պահանջների առաջմղումը»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում