Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Իրավունք

«Վեոլիա Ջուրը» դատի է տվել ֆիննախի ԿՌՈՒ-ին

Ֆինանսների նախարարության Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը կամ, ինչպես ընդունված է ասել, ֆիննախի ԿՌՈՒ-ն հայտնվել է բավական անհարմար իրավիճակում։ Այս կառույցի կողմից տուգանված գրեթե բոլոր ընկերությունները դիմում են դատարան և վիճարկում կայացված ակտը։ Վերջերս «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն էր դատարանում վիճարկել ֆիննախի ԿՌՈՒ-ի կողմից 57 միլիոն դրամի տուգանքը, դրանից հետո էլ Ֆիննախի ԿՌՈՒ-ի դեմ հայց է ներկայացրել «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ կրկին կայացված ակտը առոչինչ ճանաչելու և ակտի կազմման ուղղությամբ կատարված գործողությունները առոչինչ ճանաչելու պահանջով։

Այս գործով քննությունը դեռ պրոցեսի մեջ է։ Ինչ վերաբերում է երկաթուղու բողոքին, ապա դատարանը այն հետ էր վերադարձրել՝ որոշման մեջ արձանագրելով, որ Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության՝ ԿՌՈՒ-ի այդ հայտնի ստուգման ակտը վարչական ակտ չի հանդիսանում և, հետևաբար, ենթակա չէ նաև դատարանում քննության։ Փաստացի, դատարանը ֆինանսների նախարարության ակտը համարել է ոչ վարչական ակտ։

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ Ֆիննախի ԿՌՈՒ-ն արդեն 8 ամիս է՝ պետ չունի։ ԿՌՈՒ-ի նախկին պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց հետո և առ այսօր այս կառույցը ղեկավար չունի։