Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել

Բոլոր հարցումների համաձայն Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը: Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում Երևանում: Ներկայիս վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից դժգոհ են երևանցիների 77%-ը, նրա աշխատանքով բավարարված է միայն 22%-ը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը՝ ներկայացնելով սոցհարցման արդյունքները:

Երբ հետազոտական կազմակերպությունները տալիս են հարց՝ ո՞ւմ կընտրեիք վարչապետ, Նիկոլ Փաշինյանին, թե՞ Սամվել Կարապետյանին, Երևանում այդ հարցին տվել է դրական պատասխան Սամվել Կարապետյան 53%, Նիկոլ Փաշինյան ընդամենը 21%, ոչ մեկին տվել է պատասխան 16%-ը: Այսինքն՝ երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես Հայաստանի հաջորդ վարչապետ: 

Երբ երևանցիներին հարցնում ենք, թե այս կիրակի տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցությանը կընտրեիք, նրանց 34%-ը տալիս է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունը: «Հայաստան դաշինքը» երկրորդ տեղում է, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը երրորդ տեղում է, այսինքն՝ երևանցիների համար Նիկոլ Փաշինյանը երրորդ տեղում է: 

Երբ երևանցիներին հարցնում են, թե նշված գործիչներից ո՞վ կբարելավի ձեր կենսամակարդակը, ձեր կյանքի որակը, երևանցիները պատասխանում են 42%-ը Սամվել Կարապետյան: Նիկոլ Փաշինյանը ստանում է երկու անգամ ավելի քիչ ձայն: Շուտով Հայաստանը լինելու է ուժեղ՝ Սամվել Կարապետյանի հետ: Նոր, ուժեղ առաջնորդը գալիս է»,-նշել է նա։