Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր համակիրներին հայտարարել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ ձգձգվող պատերազմից և ավարտել այն առաջիկա շաբաթների ընթացքում, գրում է The Wall Street Journal-ը:
WSJ-ի զրուցակիցների տվյալներով՝ Սպիտակ տանը հույս ունեն, որ մինչև մայիսի 14-15-ը նախատեսված Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հանդիպումը պատերազմն ավարտված կլինի:
Պարբերականի աղբյուրները պատմել են, որ Թրամփը մասնավոր զրույցներում իր խորհրդականներին հայտնել է, որ, իր կարծիքով, Իրանի հետ պատերազմը գտնվում է եզրափակիչ փուլում, և նա գտնում է, որ պետք է հավատարիմ մնալ ռազմական գործողությունների իրականացման համար նախկինում հնչեցված չորսից վեց շաբաթ ժամկետներին:
«Հենց սկզբից մենք հույս ունեինք մարտական գործողությունների չորս-հինգ շաբաթ տևողության վրա, բայց մենք հնարավորություն ունենք պատերազմը շատ ավելի երկար վարելու»,- ասել էր Թրամփը:
Պարբերականը նշում է, որ մարտի վերջի դրությամբ Թրամփը պատերազմը դադարեցնելու հեշտ տարբերակներ չունի, իսկ խաղաղ բանակցությունները դեռևս գտնվում են սկզբնական փուլում:
WSJ-ի աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ նախագահը կարծում է, թե Իրանի պատերազմը շեղում է իրեն այլ նպատակներից: Թե որն է այդ նոր նպատակը, Թրամփը չի հստակեցրել, սակայն պարբերականի որոշ զրուցակիցներ ենթադրել են, որ խոսքը կարող է վերաբերել Կուբայում վարչակարգի փոփոխությանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից