Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27-ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Այցի ընթացքում Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու «Ուժեղ Հայաստան» կառուցելու տեսլականը։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում նա պատասխանել է համակիրներին հետաքրքրող հարցերին։

Գորիսում ունեցած իր ելույթում Նարեկ Կարապետյանը անդրադարձել է վերջին տասնամյակների քաղաքական և տնտեսական զարգացումներին՝ ընդգծելով, որ երկար տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանին։

«Վերջին 30-35 տարում ունեցել ենք տարբեր ղեկավարներ։ Բոլորի հետ Կարապետյանը հանդիպել և ասել է՝ իր հայրենիքին շարունակելու է աջակցել, հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ իրականացված ներդրումներն ու աջակցությունը, այդ թվում՝ Արցախում, չեն բերել սպասվող արդյունքներին։

«Տասնյակ և հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ մենք կորցնում ենք էն, ինչ կա Արցախում, իսկ Հայաստանում աղքատության հարցը չի լուծվում։ Հայաստանում մարդկանց կյանքի որակական փոփոխություն չի լինում»,– ասել է Կարապետյանը։

Նա նաև քննադատել է գործող քաղաքական ուղղությունը՝ այն բնորոշելով որպես «գլուխ կախելու ուղի»։

«Կարապետյանը տեսնում է, որ ոչ թե փոփոխություն չի լինում, այլ երկրի ղեկավարությունը վերցնում է լրիվ ուրիշ ուղի՝ գլուխ կախելու ուղի, որի ծայրը չի երևում»,– ընդգծել է նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Կարապետյանը նշել է, որ նման մոտեցումը վտանգավոր է երկրի համար։

«Այսօր նա հայտարարել է, որ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու։ Դա նշանակում է՝ ցեղասպանության ճանաչումը պետականորեն չի պահանջելու։ Դա երկիր պահելու ձև չի»,– ասել է նա՝ հավելելով. «Ձեր հարևանները կասեն՝ մեր ղեկավարը խելոք է երևում, այ ձեր ցավը տանեմ, մի հատ ձեր հարևան գայլերին նայեք»։

Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է հստակ և ուժեղ քաղաքական ուղի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։