Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27-ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։

Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու «Ուժեղ Հայաստան» կառուցելու տեսլականը։ Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում նա պատասխանել է համակիրների հետաքրքրող հարցերին։

Սիսիանում ունեցած ելույթում Կարապետյանը շեշտել է, որ Սամվել Կարապետյանը գիտակցված ընտրություն է կատարել՝ ներգրավվելով Հայաստանի զարգացման գործընթացում։

«Այլընտրանք ունենալով՝ ուղղակի հանգիստ կյանք ապրելու, Սամվել Կարապետյանը որոշել է չապրել հանգիստ կյանք ու փորձի հանել Հայաստանը աղքատությունից ու փոխելու է»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ Կարապետյանն ունի լայն տնտեսական փորձ և միջազգային գործունեություն։

«Կարապետյանը նույն ճանապարհը տարբեր երկրներում անցել է, նա 3-4 երկրում ունի իր տնտեսական միավորները։ Վատ ապրում են հայերը միայն Հայաստանում, էդ նրանից է, որ համակարգը չենք կարողացել սարքել»,– ասել է նա։

Նարեկ Կարապետյանը նաև ընդգծել է, որ առաջնորդի մոտիվացիան չի պայմանավորվում անձնական շահերով։

«Կարապետյանն իր կյանքը ներդնում է Հայաստանի զարգացման համար՝ չկա ուրիշ մոտիվացիա ու օգուտ։ Կարապետյանը ֆինանսապես ապահովված է և Հայաստանի միակ առաջնորդն է լինելու, որ ոչ մի բանի կարիք չի ունենալու»,– նշել է նա։

Նա կարևորել է նաև կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտությունը։

«Հայաստանում ամեն ինչ փորձել ենք, բայց երբեք չենք փորձել մարդ, ով երբեք կարիք չի ունեցել փողի։ Չենք փորձել մարդ, ում ամբողջ կյանքը տնտեսությունն է եղել»,– ընդգծել է Կարապետյանը։

Ըստ նրա՝ երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունեն միջազգային կապերն ու բանակցային կարողությունները։

«Այսօր Հայաստանին պետք են կապեր։ Առաջնորդը պետք է ունենա շրջապատ, որ կարողանա երկիրը հանել աղքատությունից։ Մեզ պետք է առաջնորդ, ով կկարողանա պայմանավորվել, կարողանա ներդրում բերել»,– ասել է նա։

Անդրադառնալով ներքին խնդիրներին՝ Կարապետյանը քննադատել է նաև գյուղական համայնքների վիճակը։

«Ասում են՝ երկիրը զարգանում է, ուրեմն պետք է գյուղերն էլ զարգանան, բա էլ ինչու են դպրոցներ փակում։ Իրենք էլ գիտեն, որ չեն կարողանալու զարգացնել գյուղերը»,– նշել է նա։

Խոսելով Հայաստանի ապագայի մասին՝ Կարապետյանը վստահություն է հայտնել երկրի ներուժի նկատմամբ։

«Այս տարածաշրջանում ամենալավ աշխատող ազգը մեր ազգն է։ Վստահ եղեք՝ Հայաստանը տարածաշրջանի ամենահարուստ ազգն էլ լինելու»,– եզրափակել է նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։