Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ
Ազգային ժողովի մուտքի դիմաց երեկ հերթական միջադեպն է տեղի ունեցել, հնչել են հայհոյանքներ։ Մի մեծ խումբ ցուցարարներ արդեն մի քանի օր խորհրդարանի դիմաց պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Բողոքի ակցիայի մասնակիցները երեկ նաև պահանջներ են ներկայացրել Ազգային ժողովի նախագահին։ Ոմն Միքայել Մարգարյանի հետ զրույցի ընթացքում հայհոյանքներ են հնչել, դրանից հետո Մարգարյանը և «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Արսեն Վարդանյանը բերման են ենթարկվել ոստիկանների կողմից։
Ոստիկանությունն այդպես էլ չի հայտնում, թե ինչու է Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որևէ հիմք իրենց արածի համար չեն հայտնում։ Փոխարենը, այս միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունները շարքային քաղաքացիների հետ շարունակում են հարաբերվել հայհոյանքներով և վիրավորանքներով։ Սա նաև հստակ ցուցիչ է, թե ինչպես է հանրությունը վերաբերում գործող իշխանություններին։
Թեպետ Փաշինյանն իր ուրախ ավտոբուսով քարոզարշավ է իրականացնում Հայաստանի տարբեր վայրերում, փորձում է տեսանյութերով տպավորություն ստեղծել, թե իրենց բավականին լավ են դիմավորում և լավ են ընդունում, բայց իրականում թե՛ սոցցանցային գրառումները, թե՛ հանրության իրական վերաբերմունքը վկայում են, որ Փաշինյանի իշխանությունը որևէ հենարան այլևս հանրության մեջ չունի, իսկ մարդիկ իրենց վերաբերմունքը, բացասական հույզերը չեն էլ թաքցնում գործող իշխանությունների հանդեպ։
Սա մի կողմից վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը որևէ տարբերակ չունի վերարտադրվելու, մյուս կողմից էլ ավելի է ամրապնդում գործող իշխանության շարքերը։ ՔՊ-ականները հրաշալի հասկանում են, որ իշխանությունը կորցնելուց հետո հայտնվելու են վրեժխնդրության և օրենքի առաջ պատասխան տալու անհրաժեշտության առաջ, ուստի կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից