Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան

Հայաստանի գործող իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան հիստերիան ամենևին էլ պատահական չէ, այլ հստակ կազմակերպված և մշակված գործողություն՝ ընդդեմ 100 հազարից ավելի բռնի տեղահանված արցախցիների։ Օրերս մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Փաշինյանը արցախցի կնոջը «փախած» էր անվանել և վիրավորել նրան սեփական երեխայի մոտ, իրավիճակը երեկ կրկին շարունակություն ստացավ։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե չի ասել, որ արցախցիները փախել են։

«Ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել, դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի ժողովրդին։ Ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս Ղարաբաղի ժողովրդին, որոնց մասին ասում եմ, որ պատանդի կարգավիճակում են»,- ասել է նա։

Այդուհանդերձ, Փաշինյանը նաև հայտարարել է, թե 2023 թ.-ին արցախցիների կռվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ «Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են», - նշել է նա, հավելելով, որ եթե անհրաժեշտ լինի, տվյալները կգաղտնազերծի, բայց երբ՝ որոշողն ինքն է։ «Մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80 տոկոս, դա կարող է լինել 90 տոկոս, մնացել են ձեռք չտված»։

Չնայած Փաշինյանի ղեկավարած կառավարության հնգամյա ծրագրում գրված էր, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, 2023-ին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ընթացքում, վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի և ներքաշված չէ ռազմական գործողությունների մեջ։

9-ամսյա բլոկադայից հետո՝ 2023 թ.-ի սեպտեմբերին, ադրբեջանական հարձակման հետևանքով Ղարաբաղում զոհվեց 223 մարդ, որոնցից 25-ը խաղաղ բնակիչներ էին, զոհերի թվում՝ 5 երեխա։ Վիրավորվել էր 244 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, 20 հոգի անհետ կորել էր։ Շուրջ 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող արցախցիները անհավասար մարտ էին մղել, հարյուրավոր ադրբեջանցիների ոչնչացրել, բայց ստիպված էին հեռանալ իրենց բնօրրանից։

Եվ այժմ ՀՀ գործող ղեկավարի շուրթերից նման հայտարարությունները, մեղմ ասած, բարդ է մեկնաբանել առանց հայհոյանքի։ Փաշինյանն ու իր թիմը նոր հատակներ են ծակում։

Մանե Կիրակոսյան