Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Քաղաքականություն

Մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հերքում է լուրերը, թե իրենց թիմն արդեն «պաշտոններ է բաժանում» և կտրվել է իրականությունից։ 

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունում երբևէ որևիցե մեկի կողմից պաշտոն չի բաժանվել։ Ով կասի՝ պաշտոն եմ բաժանել իմ անունից, ասեք՝ դու ստախոս ես»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ կուսակցության 5 հոգանոց խորհուրդը նման հարց չի քննարկել։

 Լրագրողի դիտարկմանը, թե դատարանում չհաջողվեց ապացուցել ՀԷՑ-ը խլելու «քաղաքական որոշումը»՝ Ղազինյանը հակադարձեց, որ իրենց պլանները չեն բացահայտելու՝ հակառակորդին հնարավորություն չտալու համար։

Հարցին՝ արդյո՞ք իշխանության գալու դեպքում քաղաքական որոշմամբ են հետ վերցնելու ՀԷՑ-ը, հստակ պատասխան չհնչեց, սակայն ակնարկվեց «տարբեր սցենարների» մասին։

Հղում անելով սեփական սոցիոլոգիական հարցումներին՝ նա հայտարարեց, որ իրենք ունեն բոլոր հնարավորությունները 50 տոկոսից ավելի ձայն հավաքելու և ձևավորելու կառավարություն՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։

Լրագրողների հիշեցումը 2021 թվականի ընտրությունների մասին, երբ Ռոբերտ Քոչարյանի թիմը նույնպիսի «հաղթարշավով» էր գալիս, բայց պարտվեց, Ղազինյանին չմտահոգեց։

Նա նշեց, որ իրենց հիմնական հույսը 2021-ին ընտրության չգնացած այն 50 տոկոսն է, որը նախորդ ուժերի մեջ այլընտրանք չէր տեսնում։ Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի գործոնը «նոր հույս ու աշխուժություն» է բերելու։

 Լրագրողի հարցին՝ արդյո՞ք շփվել են գոնե 600,000 քաղաքացու հետ, որպեսզի վստահ լինեն 50+ տոկոս ձայնի հարցում, Ղազինյանը պատասխանեց, որ իրենց ուժն աշխատում է բոլոր խավերի ու համայնքների հետ, և մասնակցության էական աճի դեպքում իշխանությունը «ուղղակի շանս չունի»։