Իրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ Մակրոն
Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները չեն օգնի լուծել դրա հետ կապված հարցերը. անհրաժեշտ է դիվանագիտության միջոցով ապահովել մշտական վերահսկողության պայմաններ։ Այս մասին Կորեայի Հանրապետություն ժամանելուն պես լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիայի առաջնորդը հիշեցրել է, որ կես տարի առաջ ԱՄՆ-ն արդեն հավաստիացնում էր ողջ աշխարհին, թե ամեն ինչ ոչնչացված է, և Իրանի միջուկային ծրագրի հարցը կարգավորված է։ Սակայն այժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին բացատրում է ներկայիս ռազմական գործողությունը Թեհրանի կողմից միջուկային զենք ունենալը թույլ չտալու ձգտմամբ։
Այս կապակցությամբ Մակրոնը կոչ է արել ստեղծել հարթակ Իրանի հետ դիվանագիտական և տեխնիկական բանակցությունների համար, առանց որի, նրա խոսքով, իրավիճակը կարող է վատթարանալ մի քանի ամսվա կամ տարվա ընթացքում։
«Եթե չկան միջազգային դիտորդներ, որոնք կստուգեին, թե որտեղ են գտնվում արդեն իսկ առկա նյութերը, ինչպես են տարվում հետազոտությունները, և որոնք կիրականացնեին օբյեկտների տեսչական ստուգումներ, ապա դա լուրջ չէ, քանի որ Իրանում այսօր և վաղը միշտ կգտնվեն համապատասխան հմտություններ ունեցող մարդիկ, միշտ կլինեն թաքնված օբյեկտներ։ Եվ հետևաբար, նույնիսկ նպատակային ռազմական գործողությունը, նույնիսկ մի քանի շաբաթ տևողությամբ, թույլ չի տա վերջնականապես լուծել միջուկային հարցը»,- ասել է նա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի