Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը

Հայաստանի ատոմակայանի շուրջ վերջին զարգացումները չափազանց լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, ընդհուպ կասկածներ հարուցում, որ նոր ատոմակայանի կառուցման շուրջ հայտարարություններով Հայաստանի իշխանությունները պարզապես փորձում են փակել ատոմակայանի թեման, փաստի առաջ կանգնեցնել ողջ հասարակությանը և որևէ ատոմակայան չկառուցել, առավել ևս, որ այդ նոր ատոմակայանին դեմ են Փաշինյանի նոր գործընկերները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անընդհատ խոսվում է ատոմակայան կառուցելու մասին՝ երբ, որտեղ։

«Բայց այս բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում ՀՀ-ում երկու Մեծամորի ատոմակայան ենք ստեղծել։ Գերմանիա կատարած իմ այցի ընթացքում ես լավ նորությամբ վերադարձա»,- ասել է վարչապետը և հավելել, որ արևային տեխնոլոգիաներով արդեն արտադրվում է և՛ ակտիվ, և՛ ռեակտիվ տեսակներով էլեկտրաէներգիա։ Նա նշել է, որ այժմ պետք է կենտրոնանալ արևային էներգիայի կուտակման վրա, որպեսզի էներգետիկ կարիքները բավարարենք այնքան ժամանակ, մինչև արևը կպտտվի և հետ կգա։ Նշենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ հայտարարել է, թե ԱՄՆ-ն կկարողանա Հայաստանում ատոմակայանների համար էներգաբլոկների կառուցում լրջորեն առաջարկել միայն 12-15 տարի անց։

Ինչպես նշել է Օվերչուկը, ամերիկացիները խոսում են փոքր հզորության մոդուլային էներգաբլոկների կառուցման մասին, թեև նրանք, ինչպես եվրոպացիները, դեռ որևէ տեղ ոչ մի հատ չեն կառուցել։ Այս զարգացումները վկայում են, որ Հայաստանի իշխանություններն ամենևին էլ շահագրգռված չեն նոր ատոմակայանի կառուցմամբ և արևային էներգիայի զարգացման հայտարարություններով ընդամենը փորձում են ջուրը գցել տասնամյակների աշխատանքը՝ 2036 թ․-ին փակելով հայկական ատոմակայանը և միայն արևային էներգիայով իբր ապահովել երկրի էներգետիկ ինքնաբավությունը։ Էներգետիկ ինքնաբավությունից բացի առաջնային է էներգետիկ անվտանգությունը, իսկ ատոմակայանը այս առումով տասնամյակներ շարունակ առանցքային դեր է խաղացել Հայաստանի ոչ միայն էներգետիկ, այլ նաև քաղաքական անվտանգության հարցում։

Մոնիկա Նազարյան