Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան

Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման առանցքային հարցերից մեկը եղել է հայկական երկաթուղու կոնցեսիայի վաճառքի հարցը։ Ռուսական կողմը հանդիպումից հետո՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի բերանով, հայտարարեց, որ կոնցեսիայի վաճառքի հարց ընդհանրապես չի քննարկում, և Մոսկվան չի գնա նման քայլի։ Արդեն երեկ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այդ լծակը Հայաստանի Հանրապետությունն ունի, բայց չեն պլանավորում և չեն ուզում գնալ նման ճանապարհով՝ խզելու երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը։

Նրա խոսքով՝ քանի դեռ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են, համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չի տեսնում։ «Մեր դիրքորոշումները, տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների տեսակետները և պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Մեր խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ՝ ՀՀ-ն այս պայմաններում կորցնում է մրցակցային իր պոտենցիալ առավելությունները։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն որևէ խնդիր չունենք, այլև, ընդհակառակը, մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել ՌԴ շահերին»,- ընդգծել է Փաշինյանը։

Ըստ էության, Փաշինյանի հայտարարությունը վերջնագիր և սպառնալիք կարելի է գնահատել։ Եթե Ռուսաստանը չհամաձայնվի վաճառել կոնցեսիան, ապա հայկական կողմը, Արևմուտքի դրդմամբ, կարող է գնալ պայմանագիրը խզելու ճանապարհով, առավել ևս, որ փորձում են իրավական ինչ-որ հիմքեր ստեղծել նման քայլի գնալու համար։ Այսպես թե այնպես, արդեն 2028 թ․-ին հայկական կողմը, ըստ 2008-ին կնքված պայմանագրի, կարող է միակողմանի խզել պայմանագիրը, բայց Փաշինյանին հարկավոր է օր առաջ իրականացնել այս գործողությունը՝ հաշվի առնելով «Թրամփի ուղու» հետագա ճակատագիրը։ Թե ինչ կպատասխանի ռուսական կողմը Նիկոլ Փաշինյանին, բարդ է ասել, բայց երկաթուղու շուրջ զարգացումները լուրջ հետևանքներ են ունենալու։

Աննա Մարգարյան