Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

ԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ Լուկաշենկո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է Իրանի հարցում անել այն, ինչ ես խորհուրդ էր տվել ամերիկացիների հետ վերջին բանակցությունների ժամանակ՝ թույլ տալ Իսրայելին պատերազմել Իրանի հետ և հեռանալ այնտեղից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Բելտա գործակալությունը։

«Ամերիկացիները ապրեն։ Նրանք սկսել են անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ։ Այսօր արդեն կարող եմ ասել։ Իսրայելցիները եկան նրա մոտ սկսեցին կանչել Իրանի դեմ պատերազմելու։ Գնաց։ Հիմա ի՞նչ անել։ Ես նրանց ասում եմ. «Իսրայելն ուզում էր պատերազմել Իրանի դեմ՝ թող պատերազմեն։ Թույլ տվեք նրան պատերազմել, դուք ինչո՞ւ եք խառնվում, դուք այնտեղ ձեր մարդկանց կթաղեք»»,- ասել է Բելառուսի ղեկավարը Մինսկում նոր պոլիկլինիկայի բացման ժամանակ։

Ըստ Լուկաշենկոյի՝ Ամերիկա արդեն սկսել են կամաց-կամաց դագաղներ հասնել, ինչը հասարակության դժգոհությունն է առաջացրել։

«Արդեն երկու երրորդը չի հավանում այդ արկածախնդրությունը։ Դրա համար ես ասում եմ. «Փոխանցեք Դոնալդին, թող նա թույլ տա Իսրայելին պատերազմել Իրանի հետ։ Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ինչ կստացվի»։ Իսկ ուրիշի ձեռքերով մենք բոլորս էլ գիտենք պատերազմել, ինչպես Արևմուտքն է պատերազմում Ուկրաինայում»,- նշել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ ամերիկացիները սկսել են հեռանալ տարածաշրջանից։

«Տեսնում եմ, որ առողջ բանականությունը հաղթեց։ Կամաց-կամաց այնտեղից հեռանում են։ Դուք լսում եք այդ հայտարարությունները. «Այնտեղ ռմբակոծեցինք», «Հրթիռով սպանեցինք», «Ուրանը վաղը կվերցնենք»։ Բայց գլխավորը նավթն է. «Խարկ կղզին կգրավենք»։ Այս կղզին Հորմուզի նեղուցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է և ոչ մի կերպ չի ազդում նավերի անցման վրա։ Բայց ամերիկացիները կամաց-կամաց սկսել են հեռանալ։ Համոզված եմ՝ հրեաներն էլ կհասկանան, որ իրենք սխալ տեղ են խրվել»,- ընդգծել է Լուկաշենկոն։