Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով

Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)

«Տիգրանաշեն գյուղը, ցավոք, այսօր թողնում է բավականին անմխիթար, նույնիսկ՝ լքված բնակավայրի տպավորություն։ Թեև պաշտոնական տվյալներով այստեղ հաշվվում է շուրջ 40 տուն, ակնհայտ է, որ դրանց մեծ մասը կամ դատարկ է, կամ բնակեցված է հիմնականում տարեց մարդկանց կողմից»,-Euromedia-ի հետ զրույցում իր Տիգրանաշեն կատարած այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումից հետո իր տպավորություններն է պատմել «Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը։

Նշենք, որ երեկ «Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը և շարժման ներկայացուցիչ Հայկ Նահապետյանը այցելել էին Տիգրանաշեն՝ տեղում զրուցելու քաղաքացիների հետ և ծանոթանալ նրանց խնդիրներին։ Նրանք քաղաքացիների հայտնած անհանգստությունների հիման վրա նաև մի քանի կետանոց պահանջներ են ձևակերպել, քաղաքացիների ստորագրությամբ, որոնք ներկայացվելու են ՀՀ իշխանություններին։

Սուրեն Սուրենյանցը Տիգրանաշեն այցից հետո արձանագրում է՝ առաջին և ամենացավոտ խնդիրներից մեկը կապված է կրթության հետ։ Երիտասարդության զանգվածային արտահոսքի հետևանքով գյուղում աշակերտների թիվը կտրուկ նվազել է, և ներկայումս դպրոցում սովորում է ընդամենը 4 աշակերտ։ Կառավարության որոշմամբ՝ աշակերտների սահմանված նվազագույն շեմը չբավարարող դպրոցները փակվում են, և արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից Տիգրանաշենի դպրոցը կդադարի գործել․
«Մյուս կարևոր խնդիրը զբաղվածության բացակայությունն է։ Գյուղում գրեթե չկան աշխատանքային հնարավորություններ, ինչը մարդկանց ստիպում է լքել բնակավայրը։
Դեմոգրաֆիական վիճակն էլ ավելի է սրվում․ բնակչության թվի նվազումը և գյուղի դատարկվելը լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Մասնավորապես, առաջանում է հարց՝ արդյոք Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից շարունակաբար բարձրացվող «անկլավների վերադարձի» պահանջը, չեն գնա հերթական զիջումների»,-ասում է Սուրեն Սուրենյանցը։

Զրուցակիցը նաև ընդգծում է՝ լուրջ խնդիր է նաև սեփականության իրավունքի հարցը։ Տեղացիների խոսքով՝ գյուղում հաճախ չեն գրանցվում սեփականության իրավունքները, ինչը չի խրախուսում ներդրումները, իսկ ներդրումների բացակայության պայմաններում անհնար է խոսել գյուղի զարգացման մասին։

«Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամ Հայկ Նահապետյանը ևս խիստ մտահոգիչ է համարում  հանգամանքը, որ բնակիչներին չի տրամադրվում սեփականության իրավունքի վկայական՝ իրենց տների և հողատարածքների համար․
« Հավանաբար պատճառը քաղաքական և իրավական անորոշությունն է։ Եթե մարդկանց տրամադրվի սեփականության իրավունք, ապա հետագայում, եթե նույնիսկ այդ տարածքները հանձնվեն, կառաջանա լուրջ իրավական խնդիր․ ինչպե՞ս կարող է պետությունը հանձնել այն տարածքը, որի նկատմամբ արդեն իսկ ճանաչել է քաղաքացիների սեփականության իրավունքը։

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ սեփականության վկայականների չտրամադրումը պայմանավորված է իշխանությունների կողմից այդ տարածքների ապագայի վերաբերյալ անորոշությամբ։ Մինչդեռ Ադրբեջանի համար տարածքային հավակնությունները, կարծես, լիովին հստակ են։

Կա մեկ կարևոր չափանիշ․ այն պահից, երբ բնակիչը ստանում է սեփականության իրավունքի լիարժեք երաշխիք, կյանքի որակը և համայնքի զարգացումը էապես բարձրանում են։ Իսկ եթե այդ իրավունքը չի տրվում, մարդը հոգեբանորեն չի կապվում իր տան և հողի հետ»,-նշում է Նահապետյանը։

Գյուղի բնակիչներից տիկին Մանյան էլ մեզ հետ զրույցում պատմում է՝ ապահով չեն զգում իրենց գյուղում, աշխատանք չկա, մարդիկ ստիպված լքում են իրենց տները, իսկ այգիներն ու ծառերը մնում են անխնամ, չորանում են։ Շատերը իջնում են ներքև՝ իրենց հարազատների մոտ կամ աշխատանքի որոնման նպատակով։

«Անվտանգության խնդիրներն էլ լուրջ են։ Նախկինում մարդիկ գնում էին սարերը, արոտավայրերը, անասուն էին պահում, բայց հիմա արդեն վախենում են։ Չեն համարձակվում հեռանալ գյուղից, որովհետև միշտ կա վտանգի զգացողություն։ Ասում են՝ հնարավոր է վտանգ լինի Նախիջևանի կողմից, և այդ մշտական լարվածությունը մարդկանց մեջ վախ է սերմանել։ Այս պայմաններում ապրելը հեշտ չէ։

Գյուղի բնակեցվածության մակարդակը նույնպես նվազել է։ Մարդիկ հիմնականում զբաղվածություն չունեն, իսկ երիտասարդները գրեթե չկան։ Դպրոցում աշակերտների թիվը այնքան է նվազել, որ այն կանգնած է փակվելու վտանգի առաջ։ Երեխաները հաճախում են Սևակավանի դպրոց, սակայն նույնիսկ այդ դեպքում խնդիրներ կան՝ տրանսպորտի, կազմակերպման, կրթության հասանելիության հետ կապված»։