Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողով՝ «նվիրված Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին»։ Իրականում համաժողովի անվան տակ փորձ է արվել ցույց տալ, թե այդ հավաքին նաև արցախցիներ են մասնակցել, ինչպես նաև, որ ինքն ու իր կառավարությունը շատ «մտահոգ» են արցախցիների ճակատագրով:

Սակայն, ըստ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, այդ հանդիպումը որևէ կապ չուներ արցախցիների հետ: «Սա հայտարարում եմ պաշտոնապես: Արցախցիները շատ լավ ճանաչում են մարդկանց, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը։ Այնտեղ հիմնականում վերաբնակիչներ էին, այսինքն՝ ժամանակին Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել էին Քաշաթաղի շրջան», - «Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նշում է, որ, ըստ իրենց հարցումների, արցախցիների 99 տոկոսը մեջքով է շրջված այս իշխանություններին։ «Այստեղ երկրորդ տարբերակ չկա։ Իսկ այն մեկ տոկոսի պարագայում միանշանակ չէ, որ ընտրելու են այս իշխանությանը, այդ մի տոկոսի գերակշիռ մասը պարզապես չի մասնակցելու ընտրություններին»,- ասում է Մետաքսե Հակոբյանը։

Ի դեպ, մեր զրուցակիցը նաև նշեց, որ իշխանություններին մեծապես անհանգստացրել է իրենց պարբերական հանդիպումներն արցախցիների հետ, նրանց խնդիրների ուսումնասիրությունն ու «գույքագրումը», և նրանք սկսել են խոչընդոտներ ստեղծել այդ հանդիպումների համար. «ԱԱԾ աշխատակիցների ներգրավվածություն, շատ տեղերում նույնիսկ տարածք չենք կարողացել գտնել, մարդիկ ուղղակի վախենում են, առանձին զրույցներում ասում են, որ կողմ են, ուզում են մեզ ընդունել, բայց դրանից հետո ռեպրեսիաների կենթարկվեն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում